• am
  • ru
  • en
Версия для печати
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԱՌԱՆՑՔ. ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ 28.06.2016

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԱՌԱՆՑՔ. ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

2016թ. հունիսի 27-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Հյուսիս-Հարավ առանցք. Հայաստան-Ռուսաստան-Վրաստան-Իրան համագործակցության արդի վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով։

Բանախոսներն անդրադարձան Հայաստան-Իրան-Ռուսաստան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարներին, Հյուսիս-Հարավ քաղաքական առանցքի շրջանակներում Վրաստան-Իրան փոխհարաբերություններին, Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան «Հյուսիս-Հարավ» ինտեգրացիայի ռազմավարական նախադրյալներին ու խոչընդոտներին, Հյուսիս-Հարավ միջանցքում Հայաստանի և Ադրբեջանի մասնակցության հեռանկարներին, Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկման գործընթացի մեկնարկին և այդ համատեքստում Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան առանցքով համագործակցության զարգացման հեռանկարներին և այլ խնդիրների։

Զեկուցումներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում։


EnglishРуский