• am
  • ru
  • en
Версия для печати
30.05.2013

«ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԳԱԶԱՅԻՆ ՄԱՀԱԿ» ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ» Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ИА REGNUM-ԻՆ

Руский

   



Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներն իբր Երևանի հանդեպ օգտագործվող «գազային մահակի» վերաբերյալ՝ անհիմն են։ Ինչպես տեղեկացնում է REGNUM լրատվական գործակալության թղթակիցը, այս մասին մայիսի 24-ի մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

Ըստ փորձագետի՝ այս առիթով բարձրացված աղմուկը տեղին չէ։ «$270 դոլար վերջնագինը նախկին՝ $180-ի փոխարեն, միևնույն է, համեմատելի չէ այն գների հետ, որոնցով ռուսական գազը գնում են Եվրոպայում։ Մենք շարունակում ենք գազն ստանալ այն գներով, որոնք զգալիորեն ցածր են շուկայականից։ Սա պատժիչ միջոց չէ, այլ ավելի պրագմատիկ մոտեցման դրսևորում ռուսաստանյան քաղաքականությունում»,- ասել է Գ.Հարությունյանը՝ ընդգծելով, որ Մոսկվայի արտաքին քաղաքական մոտեցումների փոփոխություն նկատվում է նաև Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և այլ երկրների օրինակներով։

Ասուլիսի հյուրն այս համատեքստում անդրադարձավ նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս՝ մայիսի 21-ին Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներով արած հայտարարությանը ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոյի անընդունելիության մասին։ «Եվ կրկին ոմանք որոշեցին դրանում հակահայկական ենթատեքստ փնտրել։ Բայց այնտեղ նման բան չկա, Լավրովի հայտարարությունն օբյեկտիվորեն ճիշտ է։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները պայմանավորված են ստատուս-քվոյի անընդունելիությամբ հակամարտության կողմերի և միջնորդ երկրների համար»,- հիշեցրեց Գագիկ Հարությունյանը՝ հավելելով, որ բանակցությունների տրամաբանական արդյունքը պետք է դառնա կայուն և երկարաժամկետ խաղաղությունը։ «Սակայն խնդիրը խաղաղության մասին կողմերի պատկերացումների տարբերության մեջ է»- ամփոփել է Գ.Հարությունյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ИА REGNUM-ը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մայիսի 14-ին դիմել էր Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով՝ ընկերության կողմից հանրապետությունում իրացվող բնական գազի գործող սակագները վերանայելու առաջարկությամբ։ ՓԲԸ-ն առաջարկում է գազի սակագները բարձրացնել՝ բնակչության համար (ամսական մինչև 10 հազ. մ3) 132 հազ. դրամից (մոտ $318) մինչև 221 հազ. դրամի (մոտ $532) 1000 մ3-ի դիմաց, իսկ խոշոր սպառողների համար՝ մինչև $392։ Գազի սակագների վերանայման հետ կապված՝ Հայաստանի կառավարությունը 30%-ով սուբսիդավորում է գազի գինը։ Հայաստանցի սպառողները գազի դիմաց նոր սակագներով կսկսեն վճարել մոտավորապես հուլիսի 7-8-ից։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր