
ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՀԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՇԱՏ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ Է ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԵՏ
Հայ-վրացական հարաբերություններում արտակարգ դիվանագիտական ակվիտություն է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշել է «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` տարածաշրջային զարգացումների համատեքստում անդրադառնալով վերջին 3 ամսում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների` Հայաստան կատարած բազմաթիվ այցեր: «Վրաստանը փորձում է վերանայել իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև ավելի չեզոք դիրքորոշում որդեգրել ղարաբաղյան հարցում»,- ասել է Գ. Հարությունյանն ու ավելացրել, որ վրացական ազգային շահերի վերանայումը շատ կետերում համընկնում է Հայաստանի պետական շահերի հետ:
Գ. Հարությունյանը կարևորել է հատկապես Վրաստանում վերջին շրջանում նկատված միտումները` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, նշելով, որ այդ մասին, իհարկե, դեռևս խոսվում է վերլուծական, հասարակական կազմակերպությունների մակարդակով: Բացի այդ արդեն տեսակետներ են շրջանառվում Վրաստանի և Հայաստանի միջև ընդհանուր շուկայի ստեղծման մասին: Գ. Հարությունյանը կարևորել է հայ-վրացական ինտեգրման հարցերը տարածաշրջանում:
«Մեր պատկերացումները Վրաստանի մասին սահմանափակվում են Ջավախքով և վրացահայության խնդիրներով: Վրաստանը նույնպես թույլ պատկերացում ունի Հայաստանի մասին և ես կարևորում են ինֆորմացիոն դաշտի ընդլայնումը երկրների միջև, որպեսզի մենք և վրացիները միմյանց ավելի լավ ճանաչենք, ինչը կբխի երկկողմ շահերից»,-ասել է Գ. Հարությունյանը:
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին նա նշել է, որ իրանական ընդդիմությունը, ըստ որոշ շրջանակներում շրջանառվող լուրերի, չի բոյկոտելու հունիսին կայանալիք նախագահական ընտրություններն ու մասնակցելու է դրանց: Իսկ մինչ այդ պետք է սպասել մինչև մայիս, երբ կսկսվի թեկնածուների առաջադրումը: Ըստ Գ. Հարությունյանի` ընտրություններից հետո Թեհրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվելու և հարաբերությունները շարունակվելու են բարիդրացիական լինել:
«Իրանի և Հայաստանի միջև ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ՝ Հայաստանը փոքր պատուհան է Իրանի համար դեպի մեծ աշխարհ, որտեղից այդ երկրին փորձում են մեկուսացնել»,- ասել է Գ. Հարությունյանն ու նշել, որ Իրանը բավական հավասարակշռված քաղաքականություն էր վարում նաև Ադրբեջանի հետ, սակայն Թուրքմենչայի պայմանագրի վերանայման հարցն այդ քաղաքականության փոփոխություն է նշանակում: «Մեր թշնամու թշնամին մեր բարեկաման է, և պետք է շարժվել այդ տրամաբանությամբ», - նշել է նա:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]