• am
  • ru
  • en
Версия для печати
ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ05.11.2012

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

   

Գագիկ Հարությունյան



Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում «Արաբական գարնան» համատեքստում ընթացող ռազմաքաղաքական գործողությունները հայրենական տեղեկատվական լրահոսում հիմնականում մեկնաբանվում են հայկական համայնքների անվտանգության տեսանկյունից: Անշուշտ, այդ հարցն այսօր ամենահրատապն է և համայնքների ապահովությունը մեր ազգային անվտանգության կարևորագույն խնդիրներից է։ Այդ առիթով կարելի է արձանագրել, որ ի տարբերություն 2003թ., երբ ԱՄՆ-ի կողմից իրականացրած Իրաքի օկուպացիայի արդյունքում տեղի հայկական համայնքը փաստորեն տրոհվեց, այսօրվա Հայաստանը ձգտում է հնարավորինս աջակցել բարդ իրադրության մեջ հայտնված սիրիահայերին. շուրջ 5000 հայրենակիցներ տեղափոխվել են Հայաստան, հնարավորինս ապահովվել անհրաժեշտ պայմաններով, կազմակերպվել է նաև դպրոցականների ուսուցումը։

Միևնույն ժամանակ, Սիրիայում ընթացող զարգացումները առնչվում են նաև Հայաստանի անվտանգության խնդիրների հետ։ Հանրությունը երբեմն այդ հանգամանքին անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում, ինչը մասամբ պայմանավորված է որոշ լրատվամիջոցների կողմից վարվող քաղաքականությամբ։ Այնպիսի հեռուստակայաններ, ինչպիսիք են CNN, Euronews, BBC, RBC և այլն, որպես կանոն, միակողմանի են նկարագրում իրողությունները՝ մեկնաբանելով «արաբական գարուն» երևույթը որպես այս կամ այն երկրի բացառապես ներքաղաքական հանգամանքներով պայմանավորված հեղափոխական իրադարձություններ։ Մասնավորապես, Սիրիայում տիրող բարդ իրավիճակը ներկայացվում է որպես պարզունակ հակամարտություն կառավարական ուժերի (որոնց մեղադրում են խաղաղ բնակչության դեմ բռնություններ կատարելու մեջ) և «ազատության համար պայքարող» ընդդիմության միջև: Միչդեռ այդ երկրում ընթացող զարգացումներում ներքաշված են ոչ միայն տարածաշրջանային, այլև խոշոր աշխարհաքաղաքական դերակատարները, որոնք ձգտում են իրագործել իրենց ռազմավարական նպատակները: Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ սիրիական թվացյալ լոկալ պատերազմն իրականում գլոբալ հակամարտության կիզակետ է։


«Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանի հարցազրույցը Հ2-ի «Խոսքի իրավունք» հաղորդաշարին։




դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր