ՀՀ-Ն ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱՆՈՐԱՐԱՐ ԵՐԿԻՐ. ԳԼՈԲԱԼ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2011-2012թթ. ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ
Կարեն Վերանյան«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
Հոդվածում ներկայացված է Գլոբալ նորարարության 2011-2012թթ. վարկանիշային զեկույցներում ՀՀ վարկանիշային արդյունքների վերլուծականը՝ Հարավային Կովկասի և ԱՊՀ անդամ երկրների համապատասխան ցուցանիշների համադրությամբ։ Անդրադարձել ենք նաև ներկայացված տարիների ընթացքում ՀՀ և առանձնացված երկրների վարկանիշային ցուցանիշների զարգացման հիմնական տեղաշարժերին և ընդհանուր միտումներին։
Գործարարության հեղինակավոր INSEAD դպրոցը հուլիսի սկզբին հրապարակեց 2011թ. զեկույցը՝ նվիրված աշխարհի տարբեր երկրներում գլոբալ նորարարության վարկանիշային արդյունքներին։ Գլոբալ նորարարության 2011թ. (ինչպես և 2012թ.) ինդեքսի վարկանիշային հետազոտության մեթոդաբանությունը կազմվել է մի քանի հիմնական ցուցիչների հիման վրա, որոնք իրենց հերթին ներառում են տարբեր ենթացուցիչներ։ Այդ ցուցիչները (ինստիտուտներ, մարդկային կապիտալ և հետազոտություն, ենթակառուցվածք, շուկայի միջավայրի բարելավում, գործարար միջավայրի բարելավում, գիտական արտադրանք, ստեղծագործական արտադրանք) բնորոշում են տվյալ պետության նորարարության արդյունավետության ինդեքսը։
Վարկանիշային զեկույցի մեթոդաբանության կարևոր առանձնահատկություններից մեկն էլ վերաբերում է տվյալ պետության միավորին. այն սահմանվում է 0-100 միավորների սանդղակով, որտեղ բարձր միավորները բնորոշում են տվյալ պետության նորարարության բարձր մակարդակը, ցածր միավորները՝ ցածր ցուցանիշները։
ՀՀ-ն Հարավային Կովկասի ամենանորարար երկիր. Գլոբալ նորարարության 2011թ. զեկույցը
Գլոբալ նորարարության 2011թ. վարկանիշային հետազոտությունում ընդգրկված է 125 երկիր, լավագույն ցուցանիշը Շվեյցարիայինն է՝ 63,82 միավոր։ ԱՊՀ անդամ պետություններից լավագույն ցուցանիշը Մոլդովայինն է, որը զեկույցում ներառված 125 երկրների մեջ զբաղեցրել է 39-րդ դիրքը՝ 38,66 միավոր։ ԱՊՀ երկրներից Մոլդովային հաջորդում է Ռուսաստանը, որը գտնվում է 56-րդ դիրքում՝ 35,85 միավոր։ ԱՊՀ անդամ երկրներից բարձր ցուցանիշներով Ռուսաստանին հաջորդում են Ուկրաինան (60-րդ դիրք) և ՀՀ-ն (69-րդ դիրք)։
Գլոբալ նորարարության վարկանիշով Հարավային Կովկասի երկրների վարկանիշային ցուցակը գլխավորում է ՀՀ-ն, որն, ինչպես արդեն նշվեց, 69-րդ դիրքում է՝ 33 միավոր։ Տարածաշրջանի երկրներից ՀՀ-ին հաջորդում է Վրաստանը, որը զբաղեցնում է 73-րդ դիրքը՝ 31.87 միավոր։ Ադրբեջանն արձանագրել է Հարավային Կովկասի ցածրագույն ցուցանիշը՝ 88-րդ դիրք և 29.17 միավոր։ Ընդ որում՝ Ադրբեջանն իր վարկանիշով կրկին ցածրագույն դիրքում է հայտնվել նաև ԱՊՀ երկրների շարքում՝ գերազանցելով միայն Տաջիկստանին։
Աղյուսակ 1. Հարավային Կովկաս. Գլոբալ նորարարության ինդեքսը 2011թ.
Աղբյուրը՝ www.globalinnovationindex.org
Գրաֆիկ 1. Գլոբալ նորարարության ինդեքսը 2011թ., Հարավային Կովկաս, ըստ երկրների դիրքային միավորի հաշվարկի
Գլոբալ նորարարության 2012թ. զեկույցը. ՀՀ-ն ԱՊՀ երկրների շարքում
Վերջերս լույս տեսավ Գլոբալ նորարարության վերջին՝ 2012թ. տարեկան վարկանիշային զեկույցը, որտեղ ներառված էին թվով 141 երկրներ։ Զեկույցում ընդգրկված պետությունների ցուցակը, ինչպես և նախորդ հետազոտությունում էր, գլխավորում է Շվեյցարիան՝ 68.2 վարկանիշային միավորով։
ԱՊՀ պետությունների շարքում Գլոբալ նորարարության ինդեքսով լավագույն արդյունքը կրկին գրանցվել է Մոլդովայում, որը 141 երկրների շարքում զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը՝ 39.2 միավորով։ ԱՊՀ անդամ պետություններից, ինչպես և նախորդ զեկույցում, Մոլդովային անմիջապես հաջորդում է Ռուսաստանը, որը գտնվում է 51-րդ դիրքում՝ 37.9 միավոր։ ԱՊՀ երկրների ցուցակում ՀՀ-ն կրկին 4-րդ դիրքում է (3-րդը Ուկրաինան է)։
Աղյուսակ 2. Գլոբալ նորարարության ինդեքսը 2012թ., ՀՀ և այլ երկրներ
Աղբյուրը՝ www.globalinnovationindex.org
Գրաֆիկ 2. Գլոբալ նորարարության ինդեքսը 2012թ., ՀՀ-ն այլ երկրների շարքում, ըստ երկրների դիրքային միավորի հաշվարկի
ՀՀ-ն շարունակում է պահպանել առաջատարի դիրքը Հարավային Կովկասում
Հարավային Կովկասի երկրներից, ինչպես և նախորդ վարկանիշային հետազոտությունում, լավագույն ցուցանիշով առաջատարն է ՀՀ-ն, որը գտնվում է 69-րդ հորիզոնականում՝ 34.5 միավոր։ Նախորդ զեկույցի համեմատությամբ ՀՀ-ն պահպանել է նախկին 69-րդ դիրքը, սակայն միավորի առումով 2012թ. արձանագրել է որոշակի առաջընթաց՝ 33 միավորի փոխարեն 34.5։ Ոչ մեծ տարբերությամբ ՀՀ-ին հաջորդում է Վրաստանը, որը զբաղեցնում է 71-րդ դիրքը՝ 34.3 միավոր։ Հարավկովկասյան տարածաշրջանում ցածրագույն ցուցանիշը գրանցվել է Ադրբեջանի պարագայում՝ 89-րդ հորիզոնական, 30.4 միավոր։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]