• am
  • ru
  • en
Версия для печати
22.06.2012

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ. ՏԱՐԵԳԻՐՔ 2011Թ. ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

   

(ՀՀ ԱՎԾ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2011թ.» տվյալները վերաբերում են 2010թ. վիճակագրությանը)

Կարեն Վերանյան

«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2010թ.՝ ըստ հիմնական ապրանքախմբերի

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) տվյալների համաձայն՝ 2010թ. ՀՀ ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ $4.8 մլրդ, որի զգալի մասը՝ $3.7 մլրդ, բաժին է ընկնում ներմուծմանը, իսկ արտահանումը կազմել է $1.041 մլրդ։ ՀՀ ընդհանուր արտահանման մեջ, ըստ երկրների հաշվարկման, ԱՊՀ երկրներին բաժին է ընկել շուրջ $200 մլն, իսկ մնացյալ երկրներին՝ արտահանման մեծամասնությունը՝ $842 մլն (ՀՀ ԱՎԾ տեղեկատվությունում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն ըստ ապրանքախմբերի, ներկայացվում է, որպես կանոն, ԱՊՀ և այլ երկրներ կատեգորիաների դասակարգման միջոցով, ներկայացված չեն առանձին երկրները)։ Ինչ վերաբերում է ՀՀ ներմուծման ցուցանիշներին, ապա 2010թ. դրությամբ ՀՀ ներմուծման շուրջ $1.15 մլրդ-ն բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ առավել զգալի հատվածը՝ $2.6 մլրդ-ը, այլ երկրներ կատեգորիային։

2010թ. ՀՀ ընդհանուր արտահանման մեջ ($1.014 մլրդ), ըստ ապրանքախմբերի, զգալի է հատկապես հանքաքարի, խարամի և մոխրի ապրանքախմբի մասնաբաժինը, որը կազմում է շուրջ $230 մլն։ Ինչպես պատկերված է աղյուսակում, այս ապրանքախմբի մեծ մասը՝ գրեթե $229 մլն, բաժին է ընկնում այլ երկրներ կատեգորիային, իսկ ԱՊՀ երկրների դասակարգմանը բավական ցածր ցուցանիշ է ներկայացվում։ Այս ապրանքախմբին հաջորդում է բնական կամ արհեստական մարգարտի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների ապրանքախումբը, որն ընդհանուր առմամբ կազմում է $134 մլն։ Բավական բարձր է նաև սև մետաղների ապրանքախմբի մասնաբաժինը, որը կազմում է շուրջ $130 մլն։ Վերը նշված երկու ապրանքախմբերի դեպքում էլ դրանց գերակշիռ հատվածները կազմում են այլ երկրներ կատեգորիայի մասնաբաժինը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ ներմուծման մեջ, ըստ ապրանքախմբերի հաշվարկի, առաջին հերթին զգալի է հանքային վառելանյութերի, նավթի ու նավթամթերքի, բիտումային միջոցների ու մոմանյութերի ապրանքախմբի մասնաբաժինը, որը 2010թ. գնահատականներով հաշվվում էր շուրջ $649 մլն։ Այդ ապրանքախմբի կեսից փոքր-ինչ ավելին ($342 մլն) ներմուծվել է ԱՊՀ երկրներ կատեգորիայից, իսկ մնացյալ $306.5 մլն-ը բաժին է ընկնում այլ երկրներ կատեգորիային։ ՀՀ ներմուծման ընդհանուր ցուցանիշում, ըստ հիմնական ապրանքախմբերի, զգալի է նաև միջուկային ռեակտորների, կաթսաների, սարքավորումների և մեխանիկական հարմարանքների, դրանց մասերի ապրանքախմբի բաժինը՝ $359 մլն։ Ընդ որում, այս ապրանքախմբի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ $317 մլն, կազմում է այլ երկրներ կատեգորիայի մասնաբաժինը, իսկ ԱՊՀ երկրներից ներմուծվել է ընդամենը $42.3 մլն այս տեսակի ապրանքախումբ։ Բավական բարձր են եղել նաև ևս երկու ապրանքախմբերի՝ էլեկտրական մեքենաների, սարքավորումների, դրանց մասերի, ձայնագրող ապարատների և դրանց մասերի ու հարմարանքների, ինչպես և վերգետնյա տրանսպորտի միջոցների և դրանց մասերի ապրանքախմբերի ցուցանիշները, որոնք համապատասխանաբար կազմել են $292 և $246 մլն։ Ընդ որում, այս վերջին երկու ապրանքախմբերի պարագայում ևս ճնշող մեծամասնությունը բաժին է ընկել այլ երկրներ կատեգորիային։

Աղյուսակ 1
ՀՀ արտահանումն ու ներմուծումը ըստ հիմնական ապրանքախմբերի, մլն $, 2010թ.

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

ՀՀ արտահանումն ու ներմուծումը՝ ըստ հիմնական գործընկեր երկրների, մլն $, 2010թ.

ՀՀ ԱՎԾ-ն տվյալներ է պարունակում ՀՀ արտահանման ու ներմուծման ցուցանիշներում ՀՀ հիմնական գործընկեր երկրների արձանագրած ցուցանիշների ու տեսակարար կշիռների վերաբերյալ։ Ինչպես տրված է ստորև ներկայացված աղյուսակում, 2010թ. վիճակագրությամբ ՀՀ արտահանման ցուցանիշում, ըստ հիմնական գործընկեր երկրների, բարձրագույն ցուցանիշը պատկանում է ԵՄ երկրներին՝ հաշվվելով ՀՀ ընդհանուր արտահանման գրեթե կեսը՝ $501 մլն։ ԵՄ երկրներից իրենց բարձր ցուցանիշներով առավել աչքի են ընկել Բուլղարիան ու Գերմանիան՝ համապատասխանաբար $156.5 և $132.6 մլն, բարձր են եղել նաև Նիդեռլանդների ($98.6 մլն) և Բելգիայի ($72.4 մլն) ցուցանիշները։ ՀՀ արտահանման մասնաբաժնում արձանագրած արդյունքով ԵՄ երկրներին իր բարձր ցուցանիշով հաջորդում է այլ երկրներ կատեգորիան, որը կազմում է $341 մլն։ Այլ երկրներ կատեգորիայում, ըստ հիմնական գործընկեր երկրների, առավել բարձր ցուցանիշներ են արձանագրել հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունը (շուրջ $85 մլն) և Միացյալ Նահանգները (շուրջ $83 մլն)։ Այդ երկու երկրներին իրենց բարձր ցուցանիշներով հաջորդում են Վրաստանը, ուր ՀՀ-ն արտահանել է շուրջ $49 մլն ապրանքախմբեր, Չինաստանն ու Կանադան՝ համապատասխանաբար $31 և $30 մլն։ Ինչպես տրված է աղյուսակում, ՀՀ արտահանման մեջ զգալի է նաև ԱՊՀ երկրների մասնաբաժինը, որը կազմում է շուրջ $199 մլն։ Ընդ որում, ԱՊՀ երկրների մասնաբաժնի գերակշիռ հատվածը՝ $160 մլն, բաժին է ընկնում Ռուսաստանին։

Ինչ վերաբերում է 2010թ. ՀՀ ներմուծման վիճակագրությանը, ապա, ի տարբերություն արտահանման ցուցանիշների, ներմուծման ոլորտում ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է այլ երկրներ կատեգորիայի պարագայում՝ կազմելով գրեթե $1.6 մլրդ։ Այլ երկրներ կատեգորիային իր բարձր ցուցանիշով հաջորդում է ԱՊՀ երկրներ կատեգորիան, որտեղից ՀՀ ներմուծվել են $1.1 մլրդ ապրանքատեսակներ։ ԱՊՀ երկրներ կատեգորիային որոշակի տարբերությամբ զիջում է ԵՄ երկրների մասնաբաժինը, որը կազմում է $1 մլրդ։

ԱՎԾ տեղեկատվական տվյալներից պարզվում է, որ ԱՊՀ երկրներից ՀՀ ներմուծման ցուցանիշի գերակշիռ հատվածը բաժին է ընկնում Ռուսաստանին ($835 մլն)։ Եվ ոչ միայն. ԱՊՀ երկրներից բարձր է նաև Ուկրաինայի մասնաբաժինը, որը հաշվվում է շուրջ $230 մլն։ ԵՄ երկրներից ՀՀ ներմուծման մեջ առավել բարձր ցուցանիշներ են արձանագրել Գերմանիան ($211 մլն), Իտալիան ($122 մլն) և Բուլղարիան ($112 մլն)։ Համեմատաբար բարձր են եղել նաև Ռումինիայի ($86 մլն), Ֆրանսիայի ($77 մլն) և Բելգիայի ($71 մլն) ցուցանիշները։ Այլ երկրներ կատեգորիայից ՀՀ ներմուծման ցուցանիշում իրենց բարձր արդյունքներով առանձնացել են հատկապես Չինաստանը ($404 մլն), Թուրքիան ($210 մլն), Իրանը ($200 մլն), ինչպես նաև ԱՄՆ-ը՝ $111 մլն։ Համեմատաբար բարձր են եղել նաև Ճապոնիայի ($83 մլն), Կորեայի Հանրապետության ($73 մլն) և Շվեյցարիայի ($69 մլն) ցուցանիշները։

Աղյուսակ 2
ՀՀ արտահանումն ու ներմուծումն ըստ երկրների, մլն $, 2010թ.

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունում, % , 2010թ.

Ինչպես պատկերված է աղյուսակում, 2010թ. վիճակագրությամբ ՀՀ արտահանման մեջ հիմնական գործընկեր երկրներից բարձր տեսակարար կշռով առանձնանում են Ռուսաստանն ու Բուլղարիան՝ համապատասխանաբար 15.4 և 15%։ ՀՀ արտահանման մեջ համեմատաբար բարձր տեսակարար կշիռ են ունեցել նաև Գերմանիան (12.7%), Նիդեռլանդները (9.5%), Իրանի Իսլամական Հանրապետությունն (8.1%) ու ԱՄՆ-ն (7.9%), որոնք համապատասխանաբար արձանագրել են ՀՀ արտահանման մեջ հիմնական գործընկեր երկրների աստիճանակարգի բարձրագույն՝ 1-6 դիրքերը։

ՀՀ ներմուծման ցուցանիշում առաջատար հիմնական գործընկեր երկրներից առանձնանում են Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը անհամեմատ բարձր է եղել այլ երկրների համեմատ (22.3%), Չինաստանը (10.8%)։ ՀՀ ներմուծման մեջ տեսակարար բարձր կշռով հաջորդում են Ուկրաինան (6.1%), Գերմանիան ու Թուրքիան՝ 5.6-ական %, ինչպես նաև Իրանը՝ 5.3%։

Աղյուսակ 3
Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունում, %, 2010թ.

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Գրաֆիկ 1. Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ արտահանման մեջ, %, 2010թ.

Գրաֆիկ 2. Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ ներմուծման մեջ, %, 2010թ.

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր