• am
  • ru
  • en
Версия для печати
16.12.2011

ՀՀ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԸՆԿԱԼՄԱՆ ԻՆԴԵՔՍԸ 2011Թ. TRANSPARENCY INTERNATIONAL. CORRUPTION PERCEPTION INDEX 2011

   

Կարեն Վերանյան

2011թ. դեկտեմբերի 1-ին հեղինակավոր «Թրանսփերընսի Ինթերնեյշնըլ» կազմակերպությունը հրապարակեց իր հերթական զեկույցը՝ նվիրված աշխարհի տարբեր երկրներում կոռուպցիայի վարկանիշավորման հարցերին։

Զեկույցի վարկանիշավորման մեթոդաբանությունը հիմնվում է 0-10 միավորների սանդղակի վրա, որտեղ բարձ միավորները բնորոշում են առանձնացված երկրներում կոռուպցիայի ցածր, իսկ ցածր միավորները՝ կոռուպցիայի բարձր մակարդակը։

2011թ. զեկույցում ներառված 182 երկրների շարքում լավագույն արդյունքները արձանագրել են Նոր Զելանդիան, Դանիան, Ֆինլանդիան և Շվեդիան։

Հարավկովկասյան երկրներից լավագույն ցուցանիշը պատկանում է Վրաստանին, որը զբաղեցնում է 64-րդ դիրքը՝ ունենալով 4.1 միավոր։ Նկատենք, որ կազմակերպության 2010թ. զեկույցում ներառված 178 երկրների ցուցակում Վրաստանը գտնվում էր 68-րդ դիրքում։ Վրաստանին հաջորդում է ՀՀ-ն, որն արձանագրելով 2.6 միավոր՝ գտնվում է 129-րդ հորիզոնականում։ 2010թ. ՀՀ-ն գտնվում էր 123-րդ դիրքում՝ արձանագրելով 2.6 միավոր։

Տարածաշրջանի ցածրագույն ցուցանիշը պատկանում է Ադրբեջանին, որը առանձնացված երկրների ցուցակում զբաղեցնում է 143-րդ դիրքը՝ 2.4 միավորով (2010թ. Ադրբեջանը գտնվում էր 134-րդ դիրքում, 2.4 միավոր)։

Աղյուսակ 1
Կոռուպցիայի ինդեքսը Հարավային Կովկասում, 2011թ.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր