• am
  • ru
  • en
Версия для печати
28.10.2011

ՀՀ-Ն՝ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ ԱՊՀ ՏԱՐԱԾՔԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ. «Գործարարության» վարկանիշային նախագիծը 2012թ.

   

Կարեն Վերանյան

Երկու խոսք կազմակերպության մասին

Միջազգային ֆինանսական կազմակերպությունը/International Finance Corporation/-ը հանդիսանում է «World Bank Group»-ի անդամ և տեղակայվում է Վաշինգտոնում։ Ֆինանսական ընկերությունը հիմնականում կենտրոնացած է զարգացող երկրներում ազատ և մրցունակ շուկայական հարաբերությունների խթանման, ոլորտում ներգրավված ընկերությունների ու մասնավոր սեկտորի աջակցման, աղքատության նվազեցման հիմնախնդիրների շուրջ։

«Գործարարության» վարկանիշային նախագիծը

Միջազգային ֆինանսական կազմակերպությունը, ֆինանսական տարբեր գործառույթներից զատ, «World Bank Group»-ի շրջանակներում վարկանիշային հետազոտություններ է իրականացնում տվյալ երկրի գործարարության/Doing business/ մթնոլորտի լուսաբանման նպատակներով։ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող այս վարկանիշային հետազոտություններն առաջին անգամ սկսել են իրականացվել 2004 թվականից ի վեր։

2012թ. հաշվետվությունը պատրաստվել է հետևյալ 10 ենթացուցիչների հիման վրա։

  1. գործարարության ձեռնարկում/ձեռնարկության հիմնում
  2. շինարարության թույլտվություն
  3. էլեկտրականության հասանելիություն
  4. սեփականության գրանցում
  5. վարկավորում
  6. ներդրողների պաշտպանվածություն
  7. հարկերի վճարում
  8. միջազգային առևտուր
  9. պայմանագրերի իրագործում
  10. ձեռնարկության լուծարում/սնանկացում

2012թ. զեկույցում ՀՀ-ն շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել ինչպես ԱՊՀ տարածքի, այնպես էլ հարավկովկասյան երկրների շարքում։

2011թ. համադրությամբ ՀՀ-ն բարելավել է իր դիրքը 6 միավորով։ Զեկույցում ներառված 183 երկրների ցուցակում ՀՀ-ն զբաղեցնում է 55-րդ դիրքը և մեր տարածաշրջանի երկրներից զիջում է միայն Վրաստանին (16-րդ դիրք)։ Հարավային Կովկասում ցածրագույն ցուցանիշը կրկին արձանագրել է Ադրբեջանը, ինչպես և նախորդ տարվա հետազոտությունում։ ԱՊՀ երկրների շարքում ՀՀ-ն իր վարկանիշով զիջում է միայն 47-րդ դիրքում հայտնված Ղազախստանին։

Ենթացուցիչների հաշվարկով ՀՀ վարկանիշը լավագույն արդյունքները գրանցել է սեփականության գրանցման, գործարարության ձեռնարկման, վարկավորման ենթացուցիչներով։ ՀՀ ցածրագույն ցուցանիշները գրանցվել են մասնավորաբար հարկերի վճարման, էլեկտրականության հասանելիության, ինչպես նաև միջազգային առևտրի ենթացուցիչներով։

2011թ. համեմատությամբ ՀՀ-ի պարագայում առաջընթաց է նկատվել շինարարության թույլտվության (բարելավում 38 միավորով), գործարարության ձեռնարկման (10 միավոր), վարկավորման (5 միավոր) և հարկերի վճարման (6 միավոր) ենթացուցչներով։

Աղյուսակ 1. «Գործարարություն» 2012թ.», ՀՀ և հարևան երկրների վարկանիշները

Աղբյուրը՝ http://www.doingbusiness.org/rankings


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր