ՀՀ-Ն ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱՆՈՐԱՐԱՐ ԵՐԿԻՐ. ԳԼՈԲԱԼ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ԻՆԴԵՔՍԸ
Կարեն ՎերանյանԳործարարության հեղինակավոր INSEAD դպրոցը հուլիսի սկզբին հրապարակել է իր վերջին զեկույցը՝ նվիրված աշխարհի տարբեր երկրներում գլոբալ նորարարության վարկանիշային արդյունքներին։ Գլոբալ նորարարության 2011թ. ինդեքսի վարկանիշային հետազոտության մեթոդաբանությունը կազմվել է մի քանի հիմնական ցուցիչների հիման վրա, որոնք իրենց հերթին ներառում են տարբեր ենթացուցիչներ։ Այդ ցուցիչները բնորոշում են տվյալ պետության նորարարության արդյունավետության ինդեքսը։ Դրանք են՝
- ինստիտուտներ
- մարդկային կապիտալ և հետազոտություն
- ենթակառուցվածք
- շուկայի միջավայրի բարելավում
- գործարար միջավայրի բարելավում
- գիտական արտադրանք
- ստեղծագործական արտադրան
Վարկանիշային զեկույցի մեթոդաբանության կարևոր առանձնահատկություններից մեկն էլ վերաբերում է տվյալ պետության արձանագրած միավորին. այն սահմանվում է 0-100 միավորների սանդղակով, որտեղ բարձր միավորները բնորոշում են տվյալ պետության նորարարության բարձր մակարդակը, ցածր միավորները՝ ցածր ցուցանիշները։
Գլոբալ նորարարության 2011թ. ինդեքսը վարկանիշային հետազոտությունում ընդգրկված է 125 երկիր, լավագույն ցուցանիշը Շվեյցարիայինն է՝ 63,82 միավորով։ ԱՊՀ անդամ պետություններից լավագույն ցուցանիշը Մոլդովայինն է, որը զեկույցում ներառված 125 երկրների ցուցակում զբաղեցրել է 39-րդ դիրքը՝ 38,66 միավորով։ ԱՊՀ տարածքի երկրներից Մոլդովային հաջորդում է Ռուսաստանը, որը զբաղեցրել է 56-րդ դիրքը՝ 35,85 միավորով։ ԱՊՀ անդամ երկրներից բարձր ցուցանիշներով Ռուսաստանին հաջորդում են Ուկրաինան (60-րդ դիրք) և ՀՀ-ն (69-րդ դիրք)։ Ի դեպ, ՀՀ-ն գլոբալ նորարարության վարկանիշով Հարավային Կովկասի ամենաբարձր ցուցանիշն ունեցող պետությունն է։ Տարածաշրջանի երկրներից ՀՀ-ին հաջորդում է Վրաստանը, որը զբաղեցնում է 73-րդ դիրքը։ Ադրբեջանն արձանագրել է Հարավային Կովկասի ցածրագույն ցուցանիշը՝ 88-րդ դիրք։ Ընդ որում, Ադրբեջանն իր վարկանիշով կրկին ցածրագույն դիրքերում է հայտնվել նաև ԱՊՀ երկրների շարքում՝ գերազանցելով միայն Տաջիկստանին։
Հարավային Կովկաս. Գլոբալ նորարարության ինդեքսը 2011թ.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]