ՀՀ-Ն ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱԽԱՂԱՂԱՍԵՐ ԵՐԿԻՐՆ Է «ԽԱՂԱՂԱՍԵՐ ԵՐԿՐՆԵՐ» 2011թ. ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Կարեն ՎերանյանՎերջերս լույս տեսավ Տնտեսության և խաղաղության ինստիտուտի հերթական՝ «Խաղաղասեր պետություններ» 2011թ. վարկանիշային հետազոտությունը։ Կազմակերպության շրջանակներում «Խաղաղասեր երկրներ» վարկանիշային ուսումնասիրության (Global Peace Index) նախաձեռնությունը մեկնարկել է 2007թ. սկսած։ Ներկայացնենք 2011թ. վարկանիշային զեկույցում ներառված ու մեզ հետաքրքրող երկրների վարկանիշային ցուցանիշների համեմատական վերլուծությունը։
Մեթոդաբանական հարցեր
«Խաղաղասեր երկրներ» վարկանիշային հետազոտության համար կազմակերպության կողմից մշակվել է 23 չափորոշիչ, որոնց հիման վրա ձևավորվում են հետազոտությունում ընդգրկված երկրների տարեկան վարկանիշային արդյունքները։ Այդ չափորոշիչներն աստիճանակարգվում են երկու հիմնական խմբում՝ արտաքին ու ներքին խաղաղության։ Ստորև ներկայացնում ենք, այսպես կոչված, «խաղաղության» 23 չափորոշիչների ամբողջական ցանկը.
- տեղ գտած արտաքին և ներքին հակամարտություններ
- կազմակերպված հակամարտության արդյունքում մահացությունների մոտավոր հաշվարկը (արտաքին խաղաղություն)
- կազմակերպված հակամարտության արդյունքում մահացությունների քանակը (ներքին խաղաղություն)
- կազմակերպված հակամարտության մակարդակը (ներքին)
- հարաբերությունները հարևան երկրների հետ
- հանցագործության մակարդակը
- տեղահանվածների թվաքանակն ըստ բնակչության տոկոսի
- քաղաքական անկայունությունը
- մարդու իրավունքների հարգման մակարդակը
- ահաբեկչությունների պոտենցիալը
- սպանությունների դեպքերը՝ 100.000 բնակչի հաշվով
- բռնություններով ուղեկցված հանցագործությունների մակարդակը
- բռնություններով ուղեկցված զանգվածային ակցիաների հնարավորությունը
- դատապարտվածների թվաքանակը՝ 100.000 բնակչի հաշվով
- ներքին անվտանգության սպայակազմի ու ոստիկանության թվաքանակը՝ 100.000 բնակչի հաշվով
- ռազմական ծախսերը՝ ըստ ՀՆԱ տոկոսադրույքի
- ԶՈւ անձնակազմի թվաքանակը՝ ըստ 100.000 բնակչի
- հիմնական սպառազինությունների արտահանումը՝ ըստ 100.000 բնակչի
- հիմնական սպառազինությունների ներմուծումը՝ ըստ 100.000 բնակչի
- ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորումը
- խոշոր զինատեսակների ընդհանուր քանակը՝ ըստ 100.000 բնակչի
- փոքր և թեթև զինատեսակների հասանելիությունը
- ռազմական կարողությունները։
Վերը թվարկված վարկանիշային չափորոշիչները գնահատվում են 1-5 սահմանում ընկած միավորներով, ցածրագույն միավորները նշանակում են տվյալ երկրի խաղաղասիրության բարձրագույն ցուցանիշը՝ ըստ այս կամ այն չափորոշիչի, իսկ բարձրագույն միավորները՝ խաղաղասիրության ցածրագույն արդյունքները։ Ի դեպ, զեկույցում ներառված երկրների ամփոփ վարկանիշային միավորները նույնպես դասակարգվում են 1-5 միավորների սահմանում։
ՀՀ-ն ամենախաղաղասեր երկիրն է Հարավային Կովկասում
Կազմակերպության տրամադրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2011թ. խաղաղասեր երկրների աղյուսակում (տե՛ս Աղյուսակ 1), որտեղ ներառված է 153 պետություն, ՀՀ-ն զբաղեցնում է 109-րդ դիրքը։ Ըստ ներկայացված ցուցանիշների համեմատական վերլուծության, ՀՀ-ն իր վարկանիշով համարվում է Հարավային Կովկասի ամենախաղաղասեր երկիրը։ Մեր երկիրը 2,26 միավորով գերազանցում է նաև իր մյուս հարևաններին՝ Իրանին ու Թուրքիային, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 119 և 127-րդ հորիզոնականները։ Ադրբեջանը զբաղեցնում է 122-րդ դիրքը՝ 2,38 միավորով, իսկ Վրաստանը՝ մեր տարածաշրջանի երկրների մեջ ամենացածր՝ 134-րդ տեղը։

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]