• am
  • ru
  • en
Версия для печати
19.01.2011

ՀՀ-Ն՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱԽԱՂԱՂԱՍԵՐ ԵՐԿԻՐԸ Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտ. Խաղաղասեր երկրների ինդեքսը 2010թ.

   

Վերջերս լույս տեսավ հեղինակավոր Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտի և այլ փորձագիտական խմբերի և «ուղեղային կենտրոնների» կողմից համատեղ պատրաստված Խաղաղասեր երկրների վարկանիշավորման (Global Peace Index) հերթական՝ 2010թ. զեկույցը։ Վարկանիշային հետազոտության գնահատականները հիմնվում են շուրջ 23 ցուցիչների վրա, որոնք վերաբերում են ռազմական ծախսերին, հարևան պետությունների հետ հարաբերություններին, մարդու իրավունքների պաշտպանությանը, գործարար միջավայրին, տեղեկատվության ազատությանը, կոռուպցիայի մակարդակին։

Հետազոտության փորձագիտական գնահատականների համաձայն, ՀՀ-ն ճանաչվել է Հարավային Կովկասի ամենախաղաղասեր երկիրը։ ՀՀ վարկանիշը զեկույցում ներառված 149 պետությունների շարքում զբաղեցնում է 113-րդ հորիզոնականը։ Տարածաշրջանի հարևան պետություններից ՀՀ-ին անմիջապես հաջորդում են Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք զբաղեցնում են աղյուսակի համապատասխանաբար 119-րդ և 126-րդ դիրքերը։ Հարավային Կովկասի երկրներից ցածրագույն՝ ոչ խաղաղասեր վարկանիշավորումն արձանագրվել է Վրաստանի պարագայում, որը զեկույցի 149 երկրների շարքում 142-րդ հորիզոնականում է։ ՀՀ հարևան երկրներից բավական բարձր ցուցանիշ է արձանագրել Իրանը, որը զբաղեցնում է 104-րդ դիրքը։

ՀՀ և հարակից երկրներ (նշվում են նաև զեկույցի լավագույն ու ցածրագույն ցուցանիշները)




դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր