ՀՀ-Ն՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Վերջերս լույս տեսավ «Ֆորին Փոլիսի Մեգեզին»/Foreign Policy Magazine ամսագրի և «Ֆանդ ֆոր Փիս»/The Fund for Peace կազմակերպության նախաձեռնած «Ձախողված երկրների ինդեքսը»/Failed States Index վարկանիշային հետազոտության վերջին՝ 2010թ. զեկույցը։ Նշենք, որ «Ձախողված երկրների ինդեքսը» վարկանիշային հետազոտություններում երկրները, ըստ ձախողվածության աստիճանավորման, դասակարգվում են 4 հիմնական խմբի.
- Ահազանգող ինտենսիվության երկրներ (վատագույն ցուցանիշներ ունեցող երկրներ, որոնց ընդհանուր վարկանիշային ցուցիչը ներառված է 90.4-114.3 միավորների միջև),
- նախազգուշացնող (60.1-89.2),
- միջին (31.3-59.3),
- կայուն (լավագույն ցուցանիշներ ունեցող երկրներ, որոնց ընդհանուր վարկանիշային ցուցիչը ներառված է 18.7-29.8 միավորների միջև)։
Վարկանիշային այս հաշվետվությունում, որտեղ ընդգրկված է 177 երկիր, ՀՀ վարկանիշային ցուցանիշը, ինչպես և նախորդ զեկույցում, շարունակում է առաջատար դիրքեր պահպանել ԱՊՀ անդամ պետությունների և տարածաշրջանի հարակից երկրների ցուցակում։ Նշենք, որ ԱՊՀ հանրապետությունների մեծ մասն ընդգրկված է երկրորդ՝ միջին աստիճանակարգման մեջ։ Բացառություն է կազմում Ուզբեկստանը, որը ներառվել է ցածրագույն՝ ահազանգող ինտենսիվության երկրների ցուցակում։ ԱՊՀ երկրներից լավագույն ցուցանիշները պատկանում են Ուկրաինային (109-րդ դիրք, 69,5 միավոր), որին անմիջապես հաջորդում են Ղազախստանն ու ՀՀ-ն՝ համապատասխանաբար 103 (72,7 միավոր) և 101 (74,1 միավոր) դիրքերով։
ՀՀ ցուցանիշը լավագույնն է Հարավային Կովկասում։ Ադրբեջանի վարկանիշը (55-րդ դիրք, 84,4 միավոր) գտնվում է ԱՊՀ երկրների ցուցակի միջին մասում՝ գերազանցելով Ուզբեկստանին, Տաջիկստանին և Ղրղզստանին։ Ինչ վերաբերում է հարավկովկասյան մյուս պետությանը՝ Վրաստանին, ապա վերջինիս ցուցանիշը, ինչպես և նախորդ զեկույցում, շարունակում է պահպանել տարածաշրջանի երեք երկրների շարքում ցածրագույն արդյունքը՝ 90,4 միավոր։ Ընդ որում, Վրաստանը 37-րդ դիրքով ամփոփում է զեկույցի ցածրագույն աստիճանակարգում հայտնված պետությունների ցուցակը։
Նկատենք, որ ՀՀ-ն զգալի տարբերությամբ գերազանցում է նաև հարևան մեկ այլ պետության՝ Թուրքիային, որը զբաղեցրել է 89-րդ դիրքը և արձանագրել 77,1 միավոր։
ՀՀ-ն՝ տարածաշրջանի ամենակայացած պետություն. «Ձախողված երկրների ինդեքսը» 2010թ. զեկույցը
Աղյուսակ 1. «Ձախողված երկրների ինդեքսը» 2010թ., ՀՀ և հարակից երկրներ
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]