ՀՀ-Ն ՏՆՏԵՍԱՊԵՍ ԱՄԵՆԱԱԶԱՏԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԿԻՐՆ Է ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
«Տնտեսական ազատության ինդեքսը»/Index of Economic Freedom վարկանիշային հետազոտությունն արդեն գրեթե մեկ տասնամյակ իրականացվում է ԱՄՆ առաջատար և հեղինակավոր «ուղեղային կենտրոններից» մեկի՝ «Հերիթիջ ֆաունդեյշըն»-ի/The Heritage Foundation և «Ուոլ սթրիթ ջորնըլ»/The Wall Street Journal օրաթերթի կողմից։
«Տնտեսական ազատության ինդեքսը» վարկանիշային հետազոտության մեթոդաբանությունը հիմնվում է 10 տնտեսական ցուցիչների վրա, որոնց քանակական միջինացված հաշվարկի միջոցով տրվում է զեկույցում ներառված երկրներից յուրաքանչյուրի տնտեսական ազատության ամփոփիչ վարկանիշը։
Այդ ցուցիչներն են՝
- գործարար ազատություն,
- առևտրի ազատություն,
- ֆիսկալ ազատություն,
- ազատություն կառավարությունից,
- արժութային ազատություն,
- ներդրումային ազատություն,
- ֆինանսական ազատություն,
- սեփականության իրավունքի պաշտպանվածություն,
- ազատությունը կոռուպցիայից,
- աշխատանքային ազատություն։
Անհրաժեշտ է նշել նաև, որ վերը թվարկված յուրաքանչյուր ցուցչի տնտեսական համապատասխան ազատության ցուցանիշը և ընդհանրապես տվյալ երկրի տնտեսական ազատության ամփոփ ցուցիչը սահմանվում է 0-100 միավոր սանդղակով, որտեղ 100 միավորը համարվում է ազատության բարձրագույն ցուցանիշը։ Բացի այդ, յուրաքանչյուր պետության տնտեսական ազատության ամփոփիչ ցուցչային վարկանիշը, համաձայն տվյալ երկրի տնտեսության ազատականացման աստիճանավորման, ներկայացվում է հետևյալ հինգ կետով.
- ազատ (երկրներ, որոնք ստացել են 80-100 միավոր,
- հիմնականում ազատ (70-79.9),
- միջին ազատության (60-69.9),
- հիմնականում ոչ ազատ (50-59.9),
- ճնշված (0-49.9):
2011թ. հունվարի կեսին լույս տեսավ «Տնտեսական ազատության ինդեքսը» հերթական՝ 2011թ. վարկանիշային զեկույցը։ Այս հետազոտությունում ՀՀ-ն շարունակում է պահպանել առաջատար դիրքերը ԱՊՀ անդամ պետությունների շարքում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2011թ. զեկույցում ԱՊՀ անդամ պետությունների շարքում ՀՀ վարկանիշային ցուցանիշը եղել է լավագույնը. ՀՀ-ն 69,7 միավորով և 36-րդ դիրքով գտնվում է զեկույցի միջին ազատության երկրների ցուցակում։ Ընդ որում, ՀՀ-ն իր ցուցանիշով ընդհուպ մոտեցել է հիմնականում ազատ երկրների ցուցակին։ Ի դեպ, նախորդ՝ 2010թ. համեմատ, ՀՀ-ն բարելավել է վարկանիշը 0,5 միավորով։ ՀՀ-ն գերազանցել է այնպիսի եվրոպական երկրների, ինչպիսիք են Հունգարիան, Լատվիան, Բուլղարիան, Ռումինիան, Լեհաստանը, Հունաստանը և այլն։ ԱՊՀ անդամ պետություններից ՀՀ-ին հաջորդում են Ղազախստանն ու Ղրղզստանը, որոնք նույնպես գտնվում են միջին ազատության աստիճանակարգում։ Հիմնականում ոչ ազատ երկրների ցանկում են Մոլդովան և Ռուսաստանը։ Այդ ցանկում է նաև Ադրբեջանը՝ 59,7 միավորով։
Հարավկովկասյան երկրներից լավագույն ցուցանիշը Վրաստանինն է, որը 70,4 միավորով ընդգրկվել է հիմնականում ազատ պետությունների ցուցակում։
ՀՀ-ն՝ ԱՊՀ անդամ-պետությունների ցուցակում տնտեսապես ամենաազատականացված երկիրը
Աղյուսակ 1. «Տնտեսական ազատության ինդեքսը» 2011թ., ՀՀ վարկանիշը այլ երկրների շարքում
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]