
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈւՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈւՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ
Համլետ Զաքարյան
Հումանիտար գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս, լրագրողների միջազգային միության անդամ, պրոֆեսոր
Ներդրումները տնտեսական կյանքի կարևորագույն տարր են, որոնց նպատակը հիմնական կապիտալի վերարտադրությունն ու նորացումն է:
Դրանք իրականացվում են ինչպես դրամական միջոցների, վարկերի, արժեթղթերի, այնպես էլ շարժական ու անշարժ գույքի, մտավոր սեփականության, գույքային իրավունքների մեջ ներդրումների միջոցով: Օտարերկրյա ուղղակի ներդրումներն (ՕՈւՆ) իրենց հետ բերում են բարձրտեխնոլոգիական սարքավորումներ, արդյունավետ կառավարում, նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը և ավելացնում հարկային եկամուտները:
Ընդհանրապես, օտարերկրյա ուղղակի ներդրումներ են համարվում արտասահմանյան երկրների ընկերությունների կանոնադրական կապիտալում կատարված 10%-ից ավելի չափով ներդրումները:
Գործնականում տարբերվում են ՕՈւՆ-ի հոսք և ՕՈւՆ-ի պաշար հասկացությունները: ՕՈւՆ-ի հոսքը սովորաբար մեկ տարում ներդրված գումարներն են, իսկ պաշարը արտասահմանյան ակտիվների ընդհանուր արժեքն է տվյալ պահին:
Օտարերկրյա ուղղակի ներդրումների աճը պայմանավորված է նաև զարգացող երկրներում ներկայում ընթացող քաղաքական և տնտեսական փոփոխություններով: Դրան խթանում են նաև ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների ձևավորումը և շուկայական հարաբերությունների հետագա զարգացումը: Էլ չենք խոսում ՕՈւՆ-ի վրա գլոբալացման դրական ազդեցության մասին:
Ինչ վերաբերում է ներդրումների ուղղակի դրդապատճառներին, ապա, ըստ իս, այդ իմաստով կարևորվում են արտասահմանում վաճառքի միջոցով շուկաների ընդլայնումը, արտասահմանյան ռեսուրսների (գիտելիք, հումք և այլն) ձեռքբերումը, քաղաքական կոնկրետ նպատակների իրականացումը և այլն: Ընդ որում, ներդրումային նմանօրինակ գործունեությունն իրականացվում է ի հաշիվ այնպիսի աղբյուրների, ինչպիսիք են.

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐ[20.03.2018]
- ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ[24.02.2017]