
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐ
«21-րդ ԴԱՐ» N 1, 2018
Համլետ Զաքարյան,Պրոֆեսոր, Հումանիտար գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս։
Մեր երկիրը ներկա կացությունից դուրս բերելու և կայուն ու առաջընթաց զարգացում ապահովելու համար ներկայում անհրաժեշտ է երկու ուղղություններով միաժամանակյա և արդյունավետ գործունեություն: Մի կողմից՝ միջոցառումներ պիտի իրականացվեն խոչընդոտներ հարուցելու երկրից անլեգալ արտահանման իրականացման դեմ, այսինքն՝ արտաքին տնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողության ու կարգավորման ուղղությամբ, և մյուս կողմից՝ պայմաններ ստեղծվեն բարենպաստ ներդրումային միջավայրի` հայրենական ու արտասահմանյան կապիտալի ներհոսքի և շրջանառության համար, որն էլ ենթադրում է ինստիտուցիոնալ վերափոխումների անցկացում:
Անկախ փորձագետների հաշվարկներով՝ միայն դրսից ԱՊՀ երկրների և այդ թվում Հայաստան եկող արժութային միջոցների մի զգալի մասն անլեգալ պաշարներ են: Այստեղից էլ տրանսսահմանային հուսալի պատնեշի ստեղծման առաջնահերթությունը, իրավապահ կառույցների որոշիչ դերը:
Տնտեսական անվտանգության կարևորագույն պրոբլեմն, անշուշտ, մեր երկրի տնտեսական շրջանառության դոլարացումն է, որի համար պահանջվում են հստակ վերլուծություններ՝ մեր արժույթի նկատմամբ դոլարի գերակայությունների պատճառը խորապես հասկանալու համար:

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈւՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈւՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ[25.10.2018]
- ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ[24.02.2017]