
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԵԳՄԵՆՏԸ

Արա Հ. Մարջանյան
«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, տ.գ.թ., ա.գ.ա., ՄԱԿ ԶԾ ազգային փորձագետ (էներգետիկա)
Սույն հոդվածը շարունակում է մեր նախորդ հրապարակումների շարքը՝ նվիրված Հայաստանում և Ադրբեջանում կապի և ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների (ԻԿՏ, ICT) ոլորտի ցուցանիշների ներկայացմանը և վելուծությանը, «Նորավանք» ԳԿՀ «Հայաստան - Ադրբեջան. կրիտիկական ենթակառուցվածքներ» թեմայի մոտեցումներին համահունչ:
1. Կազմակերպչական բաղադրիչ
Ադրբեջանական Հանրապետությունում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մեկնարկը թվագրվում է 1992-ով, երբ նախագահի հրամանագրով Կոսմիկական սարքաշինության գիտաարտադրական միավորման (ԿՍ ԳԱՄ, НПО КИ) հենքի վրա կազմավորվեց Ադրբեջանի Ազգային աերոկոսմիկական գործակալությունը (ԱԱԱԳ, АНАКА): Կազմավորման այս փուլին մեծապես նպաստեց այն հանգամանքը, որ Ադր. ԽՍՀ ԳԱ կազմում դեռ 1974թ. գործում էր Տիեզերքից երկրային բնական պաշարների ուսումնասիրման կենտրոնն իր ստորաբաժանումներով, որը նույնպես մտավ ԱԱԱԳ կազմի մեջ։ 2008թ. նոյեմբերի 4-ին Ի.Ալիևը ստորագրեց «Ադրբեջանում կոսմիկական արդյունաբերության ստեղծման և հեռահաղորդակցային արբանյակների արձակման մասին» թիվ 27 հրամանագիրը, 2009թ. օգոստոսի 17-ին՝ Ադրբեջանում Կոսմիկական տեխնոլոգիայի ստեղծման պետական ծրագիրը և Կոսմիկական հարցերով խորհրդի կազմը Կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունում: 2010թ. հիմնադրվեց «Azerkosmos» բաց բաժնետիրական ընկերությունը, որի առաջնահերթ խնդիրներից էին. «ուղեծիր դուրս բերել հեռահաղորդակցային արբանյակ, ապահովել նրա ղեկավարումը և շահագործումը»: 2017թ. հոկտեմբերի 17-ին Ի.Ալիևի հրամանագրով «Azerkosmos» բաց բաժնետիրական ընկերությունը դուրս բերվեց տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության (ԱՀ ՏԿԲՏՆ) ենթակայությունից և դրվեց ընդհանուր ազգային ենթակայության տակ։

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ». ՓՈՐՁԱԳԵՏ[17.12.2018]
- ՀՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ[05.11.2018]
- ՇՓՄԱՆ ԳԻԾ–ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ (05.10.18)[09.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[07.08.2018]
- ԳԼՈԲԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ, ՍԵՐՆԴԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ[19.07.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[09.07.2018]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ (տեսանյութ)[16.05.2018]
- ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[08.05.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱ-ՀԵՌԱԶՆՆՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ[09.04.2018]
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ «ԲԱՆԱԼԻՆ» ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ Է. Ա.ՄԱՐՋԱՆՅԱՆ[26.02.2018]