
«ԻՐԱՔՅԱՆ ՔՐԴՍՏԱՆԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱԼՈՆԻԱՅԻ ՊԱՅՔԱՐԸ ԴՐԱԿԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎՐԱ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ
«Իրաքյան Քրդստանի անկախացումը և Կատալոնիայի պայքարը, բնականաբար, դրական կանդրադառնան Արցախի միջազգային ճանաչման հարցի վրա, բայց դրանք, ըստ էության, զուգահեռաբար ընթացող պրոցեսներ են, տարբեր պատճառներ ունեն, տարբեր հարթությոնների վրա են»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը։
Փորձագետի խոսքով՝ Կատալոնիայի անկախացման խնդիրը մի կողմից՝ ներեվրոպական նշանակություն ունի, բայց նաև կարող է տարածվել տարբեր երկրների վրա, որոնք միջազգային ճանաչման խնդիր ունեն։ Իսկ քրդերի հետ կապված, ըստ նրա՝ ավելի շատ ռեգիոնալ խնդիրները պետք է ուսումնասիրել։
«Իսրայելի պետության հիմնադրման տարիներից ի վեր՝ 1948թ. սկսած, Իսրայելի քաղաքական ղեկավարները համակարգված աշխատանքներ են տարել քրդական շարժումների հետ, որոնք այսօր մեծ ուժ են ներկայացնում Մերձավոր Արևելքում։ Այս տեսանկյունից պետք է ուսումնասիրել ռեգիոնալ նշանակության խնդիրները։ Իհարկե, Իրաքյան Քրդստանի և Կատալոնիայի անկախացման այս տենդենցները կարող են որոշակի հիմք հանդիսանալ քաղաքական տեսանկյունից, իրավականը մի քիչ երկրորդային նշանակություն է ցուցաբերում»։
Վերանյանը նկատեց՝ միջազգային հանրությունում էլ չկա կոնսենսուս նման խնդիրների վերաբերյալ. «Կոսովոն կարող է անկախանալ, բայց Աբխազիան և Հարավային Օսիան երբ ճանաչվում են Ռուսաստանի կողմից, դա չի ընդունում Արևմուտքը։ Այսինքն՝ խնդիրներ կան։ Ինչո՞ւ չի կարող Արցախը Կոսովոյի ճանապարհով անկախանալ, և դա դառնա միջազգային ճանաչման խնդիրը, մտնի օրակարգ։ Այս կոնսենսուսի բացակայության պայմաններում իրավական մասը որոշակի երկրորդային պլան է մղվում»։
Նրա դիտարկմամբ՝ քաղաքական առումով կարևորվում է Արցախի ժողովրդի ինքնորոշումն այն առումով, որ սա ևս մեկ անգամ վերահաստատում է այն մոտեցումը, որ ազգերը, ժողովուրդները կարող են գնալ ինքնորոշման, ինչը պետք է առաջնային դիտարկել. «Փոքր պետությունները, որոնք նման խնդիրներ ունեն, պետք է առաջնային հարցերի շարքում դիտարկել հենց նրանց ինքնորոշման խնդիրը։ Իրաքյան Քրդստանի անկախացումը և Կատալոնիայի պայքարը, բնականաբար, դրական կանդրադառնան Արցախի միջազգային ճանաչման հարցի վրա, բայց դրանք, ըստ էության, զուգահեռաբար ընթացող պրոցեսներ են, բայց տարբեր պատճառներ ունեն, տարբեր հարթությունների վրա են։
Կատալոնացիների դեպքում տեսնում ենք, որ միգրացիոն հոսքերի ակտիվացման դեպքում Եվրոպայում հասունանում է ազգայնական, պահպանողական ուժերի դերը։ Սա իր հերթին՝ խթան է տալիս այն ազգայնական շարժումներին, որ տարիներ շարունակ պայքարել են իրենց էթնոսի անկախացման համար։ Այնպես որ, այդ պրոցեսները լրիվ այլ են։ Իրաքյան Քրդստանի դեպքում քրդերը մշտապես պայքար են մղել, և այսօր էլ այդ պայքարն ակտիվ փուլում է գտնվում, որպեսզի ազգային-ազատագրական պայքարով հասնեն անկախության։ Այդ պրոցեսներն էլ լրիվ այլ են, ունեն իրենց տարածաշրջանային առանձնահատկությունները»։
Ռազմիկ Մարտիրոսյան
Հոկտեմբեր 13, 2017
https://168.am/2017/10/13/855436.html
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]