
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԷՍԿԱԼԱՑԻԱՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՇՐՋԱՓՈՒԼԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Դավիդ Սարկիսյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ,
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ։
Արցախյան հակամարտության գոտում վերջին տարիներին տեղի են ունեցել հրադադարի խախտումների էսկալացիայի և դեէսկալացիայի մի քանի հաջորդական փուլեր: 2016 թվականը, դառնալով 1994թ. զինադադարի կնքումից ի վեր արցախյան հակամարտության պատմության մեջ ամենաարյունալի տարին, միևնույն ժամանակ գրավեց հայ և արտասահմանյան փորձագիտական հանրության ուշադրությունը: Թեպետ հարցի վերաբերյալ առկա են բազմաթիվ վերլուծություններ, սակայն խնդրի որոշակի ասպեկտները մնում են դեռևս չլուսաբանված: Մասնավորապես, խոսքը ժամանակի ընթացքում հակամարտության միկրոդինամիկայի քանակական հետազոտության մասին է:
Հոդվածի շրջանակներում կանդրադառնանք հակամարտության ուժգնության պրոքսի (փոխարինող) փոփոխականի՝ հայ դիրքապահների ուղղությամբ ադրբեջանական կողմի՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված օրական կրակոցների թվաքանակի դինամիկայի նկարագրությանը: Այս փոփոխականի ընտրությունը հենվում է այն ենթադրության վրա, որ հիմնականում ավելի բարձր ինտենսիվությամբ սահմանային միջադեպերի/մարտերի ընթացքում հրաձգային զինատեսակներից արձակվում են ավելի մեծ քանակությամբ կրակոցներ:

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ[24.03.2017]
- ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ[26.01.2017]