
ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Դավիդ Սարկիսյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ
Սույն հոդվածի շրջանակներում կվերլուծենք ապրիլյան քառօրյա պատերազմը շահույթի մաքսիմիզացիայի (максимизация выигрыша) և աղետների տեսության լույսի ներքո:
Աղետների տեսության առանցքային դրույթն այն է, որ դիտարկվող համակարգը՝ կախյալ փոփոխականը (գործոնը) և դրա վրա ազդող անկախ փոփոխականները, կարող է դրսևորել երկու տեսակի դինամիկա՝ դանդաղ և արագ: Մինչդեռ անկախ փոփոխականները դրսևորում են դանդաղ դինամիկա, այսինքն՝ տեղի են ունենում սահուն փոփոխություններ, որոշակի կրիտիկական կետում կախյալ փոփոխականն արձանագրում է կտրուկ փոփոխություն՝ համակարգի հավասարակշռությունը վերականգնելու նպատակով:
Եթե շահութային ֆունկցիան ընտրենք որպես կախյալ փոփոխական, դրա կտրուկ փոփոխությունը կարտահայտվի շահույթից բխող ընտրված ռազմավարության արագ օպտիմիզացիայի տեսքով: Մեր կարծիքով՝ հենց այս մեխանիզմն էր ընկած ապրիլյան պատերազմի սանձազերծման հիմքում:
Հաջորդող վերլուծության մեջ շփման գծի երկայնքով բախումների ուժգնության աստիճանն ընտրված է որպես կախյալ փոփոխական: Չնայած տարիներ շարունակ տեղ էին գտնում միայն սահուն փոփոխություններ, 2016թ. ապրիլին տեղի ունեցավ «ցատկ», որի միջոցով աղետների տեսության համաձայն՝ իրականացավ համակարգի վերահարմարեցում: Դրա պատճառն էին անկախ փոփոխականների սահուն փոփոխությունները, որոնք հասան որոշակի կրիտիկական կետի: Սույն հոդվածում բախումների ուժգնությունն ընկալվում է որպես նախաձեռնող կողմի ռացիոնալ ընտրված ռազմավարության արդյունք, որն ուղղակիորեն արտացոլում է խաղացողի շահութային ֆունկցիան: Հնարավոր ռազմավարությունների բազմությունը ներառում է հրադադարի ռեժիմի բացարձակ պահպանությունից մինչև ողջ ռազմական ներուժի կիրառմամբ պատերազմի սանձազերծումն ընկած տարբերակները:
Հիմնվելով միջազգային հարաբերություններում շահույթի ռացիոնալ մաքսիմիզացիայի ենթադրության վրա՝ բախման որոշակի ուժգնության ընտրությունը պայմանավորված է նախաձեռնողի շահույթի ֆունկցիայով:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ ալիևյան ռեժիմի տեսանկյունից որոշակի տարածքների նվաճմանը նպատակաուղղված կարճատև պատերազմի դեպքում շահութային ֆունկցիան ենթադրաբար ունի հետևյալ տեսքը.

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԷՍԿԱԼԱՑԻԱՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՇՐՋԱՓՈՒԼԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ[23.05.2017]
- ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ[26.01.2017]