
ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԻՍԹԵՐԻԱՅԻ ՊԱՏՃԱՌ
11.05.2017
Վերջին 2-3 օրերի ընթացքում ադրբեջանական հիսթերիան հասել է իր գագաթնակետին: Նախ մայիսի 9-ին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիները փորձել են հայերից խլել Արցախի դրոշը եւ խոչընդոտել տոնական երթը, որին հետեւեց Արցախի Թալիշի ուղղությամբ լրագրողական մեքենյաի ուղղությամբ արձակած կրակոցները: Ի դեպ, կրակոցների ընթացքում Ադրբեջանը արցախա-ադրբեջանական սահմանում առաջ է բերել իր զինտեխնիկան, մի քանի ժամ հետո կրկին հետ տարել:
«Իրավունքի» հետ զրույցում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆՆ անդրադառնալով թեմային, փաստեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններից դուրս ադրբեջանցիների ու հայերի միջեւ բախումները նոր երեւույթ չեն եւ ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել ու դեռ տեղի կունենան. «Պետք էնկատել, որ այդ բախումներն ու բռնությունները, որպես կանոն, տեղի են ունենում ազգային ու պետականնշանակության տարբեր միջոցառումների ժամանակաշրջանում։ Ընդհանուր առմամբ հարկ է հստակեցնել, որ ի տարբերություն ադրբեջանցիների, որոնք, որպես կանոն, բավական ագրեսիվ կեցվածք ունեն եւհիմնականում հանդիսանում են բախումների հրահրող կողմը, հայկական կողմը խուսափում է նմանառճակատումներից։ Սակայն, միեւնույն ժամանակ նշենք, որ հայերը, դժբախտաբար, շատ հաճախ են տեղիտալիս ադրբեջանցիների կողմից իրականացվող սադրանքներին ու ադրբեջանցիների հետ հայտնվումայսպես կոչված «միջազգային արդարադատության» միեւնույն հարթության վրա՝ որպես բախման երկուկողմեր, ինչը կարծում եմ` այնքան էլ ճիշտ մոտեցում չէ։
Նման դրսեւորումներ էին ներկայացնում նաեւօրերս Սանկտ-Պետերբուրգում եւ Մոսկվայում Հայրենական պատերազմի տոնակատարություններիժամանակ ադրբեջանցիների ու հայերի միջեւ բախումները։ Հասկանալի է, որ բռնությունները հրահրվել էինադրբեջանական կողմից, քանի որ հայության համար մայիսի 9-ը եռատոն է, եւ հայ ժողովուրդըյուրաքանչյուր տարի այդ օրը տոնում է ոչ միայն Հայրենական պատերազմում տարած հաղթանակը, այլեւ՝Շուշիի ազատագրումը եւ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հիմնադրումը»,-ընդգծեց Կարեն Վերանյանը եւ նկատեց, որ մայիսյան տոներին թշնամին սովորաբար հավելյալ ակտիվություն է ցուցաբերում նաեւ Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան սահմանային շփման գոտում. « Նույնտրամաբանությամբ կարելի է մոտենալ նաԵՒ մայիսի 10-ին արցախա-ադրբեջանական շփման գծիհյուսիսային հատվածում տեղի ունեցած միջադեպին, երբ հակառակորդըի կողմից գնդակոծությանենթարկվեց հայ լրագրողական խումբը փոխադրող մեքենան։
Դժբախտաբար պետք է արձանագրել, որ Ադրբեջանի հասարակությունում ալիեւյան կլանի որդեգրածհայատյացության սերմանման անհեռանկար քաղաքականությունը տալիս է իր բացասական հետեւանքները։Ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների միջեւ երկխոսության հաստատման եւ վերջնական հաշտության ուխաղաղության կայացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու փոխարեն Ադրբեջանիղեկավարությունը սեփական իշխանությունն ամեն կերպ պահպանելու նպատակով իր վարածհակահայկական քաղաքականությամբ տարեցտարի օտարում է երկու ժողովուրդներին միմյանցից եւդրանով իսկ հեռանկարում նրանց գալիք սերունդների միջեւ երկխոսության հնարավորություններըդարձնում առավել մշուշոտ։
Միեւնույն ժամանակ, սակայն, պետք է արձանագրել, որ ադրբեջանականհասարակությունում, այնուհանդերձ, կան հատվածներ, որոնք հստակ գիտակցում են ալիեւյան վերնախավիանհեռատես ու փակուղային քաղաքականության բացասական հետևանքները եւ օբյեկտիվորեն կողմ ենժողովուրդների միջեւ երկխոսության հաստատմանը։ Պետք է հուսալ եւ միաժամանակ աշխատել, որպեսզիայդ հատվածների շրջանակները մոտ ապագայում ընդլայնվեն»,-եզրափակեց փորձագետը։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
http://www.iravunk.com/news/29561
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]