
ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ. «ԼԱՎՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԵՐՁ Է ԱԼԻԵՎԻՆ»
Օրերս իր հարցազրույցներից մեկում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները հիմնականում համաձայնեցված են, իսկ առկա տարաձայնությունները վերաբերում են այդ սկզբունքները «կյանքի կոչելու հաջորդականությանը»: Ի՞նչ հետեւություններ կարելի է անել, արդյոք սա հորդո՞ր է, որպեսզի բանակցություններին տրվի արագացված ընթացք:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԸ նկատեց, որ միջազգային հարաբերություններում եւ մասնավորաբար եվրասիական տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության համար ստեղծվել է բավական նպաստավոր քաղաքական միջավայր` ռուսական կողմի դիրքերը ամրապնդելու առումով. «Դեռեւս անորոշ է` ինչ առաջնահերթություններ կընդգծվեն Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունում, համագործակցության հետ կապված խնդիրներ են գոյացել ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում եւ այլն: Մոսկվան ձգտում է ներկայում օգտագործել ստեղծված միջազգային իրադրությունը եւ նպաստավոր դիրք ստանձնել այդ թվում եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Մյուս կողմից, ռուսական կողմը լուրջ ձեռքբերումներ ունի նաեւ մերձավորարեւելյան ուղղությամբ, եւ այս համատեքստում ՌԴ սահմանների երկայնքով անվտանգության ապահովման հարցն առանցքային նշանակություն ունի ՌԴ միջազգային կշռի պահպանման համար»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Կ. Վերանյանը:
Նրա կարծիքով` արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում երաշխավորող ներկայանալու` Մոսկվայի հնչեցրած հայտարարությունը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը ներկայում ընդհանուր առմամբ տիրապետում է այն քաղաքական ռեսուրսներին, որոնց օգնությամբ հնարավոր է հասնել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. «Խնդիրը այն է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հիմնարար սկզբունքները երբեք չեն փոխվել, փոխվել են միայն հակամարտող կողմերի դիրքորոշումները այդ սկզբունքների այս կամ այն կետերի վերաբերյալ. Դժվար չէ նկատել, որ հիմնարար սկզբունքների շուրջ իր համաձայնությունը տվել է միայն հայկական կողմը, որը պատրաստակամություն է հայտնել փոխզիջման հիման վրա գալ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ադրբեջանական կողմը մերժել է այն»,-ընդգծեց փորձագետը:
Ինչ վերաբերում է Ս. Լավրովի հայտարարությանը, ապա այստեղ խոսքը հակամարտող կողմերի մոտ քաղաքական կամքի դրսեւորման անհրաժեշտության մասին էր, ինչը Կարեն Վերանյանի բնորոշմամբ` բացակայում է Ադրբեջանի իշխանությունների շրջանում. «Դա նկատելի է Ալիեւի ագրեսիվ հռետորաբանությունից, շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ կանոնավոր գործողություններից: Այս տեսանկյունից կարելի է ենթադրել, որ Լավրովի հայտարարությունն ավելի շուտ ուղղված է ադրբեջանական, քան թե հայկական կողմին: Տրամաբանորեն հակասական կարող է հնչել այն ձեւակերպումը, որ եթե կողմերը եկել են համաձայնության հիմնարար սկզբունքների շուրջ, ապա դա հաստատում է, որ կողմերն ամեն դեպքում դրսեւորել են կամ դրսեւորում են քաղաքական կամք. Ուստի կարելի է ասել, որ հայտարարությունը ոչ այնքան վերաբերում է հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի համաձայնություն տալու հանգամանքին, որքան այն մտադրությանը, որը ցանկանում է իրագործել պաշտոնական Մոսկվան` կոչ անելով առաջին հերթին ադրբեջանական կողմին գալ փոխհամաձայնության: Ինչպես արդեն նշեցի, հակամարտության կարգավորման հարցում այսօր խնդիրներ դնում է գլխավորապես ադրբեջանական կողմը, եւ Լավրովի հայտարարությունը ուղերձ է Ալիեւին քաղաքական կամք դրսևորելու` բանակցային գործընթացում դրական լուրջ հաջողություններ արձանագրելու առումով»,-եզրափակեց Կ.Վերանյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
http://www.iravunk.com/news/26592
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]