
ԼԱՎՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԷՐ ԲԱՔՎԻՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻՆ
24.02.2017
Ավարտվեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցը: Այցի ընթացքում քննարկված ամենակարեւոր հարցերից մեկը եղել է ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները եւս մեկ անգամ փաստել են, որ ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Ս. Լավրովն իր հերթին եւս մեկ անգամ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձեւաչափն այլընտրանք չունի: Նալբանդյան-Լավրով հանդիպման ընթացքում ԼՂՀ հիմնախնդրի շուրջ եղած քննարկումներն ո՞ւր կարող են տանել, ի՞նչ է հուշում այս ամենը: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ հետ:
Ըստ Կ.Վերանյանի, Ադրբեջանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից չստանալով ակնկալվող արդյունքներ, ձգտում է վերափոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը` դրանում Թուրքիայի մասնակցությունն ապահովելու մտադրությամբ.«Այս ամենի համատեքստում Լավրովի հայտարարությունն առ այն, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը չունի այլընտրանք, հասցեագրված են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ` Թուրքիային, որոնք կփորձեն Հայաստանի նախընտրական քաղաքական գործընթացները օգտագործել եւ ղարաբա-ադրբեջանական սահմանային լարվածության սրացումների հրահրումով` հարավկովկասյան տարածաշրջանում թուլացնել առաջին հերթին Ռուսաստանի դիրքերը»,-նշեց փորձագետը եւ նկատեց. «Մյուս կողմից` ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից Իրանի ուղղությամբ ճնշումների բանեցման ներքո ամրապնդվում է Մոսկվա-Թեհրան առանցքը, ինչը, մեղմ ասած, բավական մտահոգիչ է Թուրքիայի համար: Պաշտոնական Անկարան որոշակիորեն դուրս է մնում տարածաշրջանային զարգացումներից եւ Ադրբեջանի միջոցով փորձում ակտիվանալ ղարաբաղյան հիմնախնդրի շահարկմամբ: Լավրովի հայտարարության հետ կապված` կառանձնացնեի եւս մեկ ուշագրավ հանգամանք. Ռուսաստանը ներկայում փորձում է Վրաստանի հետ գալ տնտեսական ու քաղաքական որոշակի հարցերում ընդհանուր կոնսենսուսի, եւ այս գործընթացը թերեւս արդյունքներ արդեն տալիս է: Տեղի ունեցավ նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Վրաստան, որը նույնպես դրական կանդրադառնա տարածաշրջանում տնտեսական ոլորտում մի շարք սառեցված համաձայնագրերի կյանքի կոչման վրա: Այս ամենի համատեքստում, Լավրովի հայտարարությունը կոչ էր Ադրբեջանին ու Թուրքիայինª չխոչընդոտելու տարածաշրջանում Ռուսաստանի տնտեսական նախաձեռնությունները եւ ուղղված էր` զսպելու տարածաշրջանի ապակայունացման հնարավոր փորձերը»,-եզրափակեց Կարեն Վերանյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]