ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ
Վերջին օրերին նշանակալի իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող երկու ուղղություններով: Նախ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցի ընթացքում ստորագրվեցին հայ-չինական համագործակցությունը նոր` աննախադեպ մակարդակի վրա դնող համատեղ հռչակագիր և շուրջ մեկ տասնյակ համաձայնագրեր, որոնցում շոշափված են Հայաստանի համար կարևորություն ներկայացնող բոլոր ասպեկտները` սկսած ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ խնդիրներից, ավարտած մշակութային հարցերով: Ստորագրված բոլոր փաստաթղթերով Չինաստանն ամրագրում է իր պատրաստակամությունը Հայաստանում զգալի ներդրումներ կատարելու և տարբեր նախագծերի շրջանակներում լուրջ օժանդակություն ցուցաբերելու հարցում:
Նախօրեին էլ Լոզանում «Վեցյակի» և Իրանի միջև հաջողությամբ ավարտվեցին միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որոնց արդյունքների հետագա իրագործման դեպքում Իրանի վրայից փուլ առ փուլ կհանվեն միջազգային պատժամիջոցները: Բնականաբար, սա ևս Հայաստանի համար կարող է բացել հնարավորությունների նոր հեռանկարներ:
ԱՆՏԻՆՈՄԻԱՅԻ տաղավարում այս երկու ուղղություններով ուրվագծվող նոր հեռանկարներն են քննարկում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը և «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]