«ԳԼՈԲԱԼ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍ 2014Թ.» ԶԵԿՈՒՅՑԸ
(The Global Innovation Index 2014)
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ
2014թ. հրապարակվեց Քորնել համալսարանի (Cornell University), INSEAD գործարարության դպրոցի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (The World Intellectual Property Organization) պատրաստած «Գլոբալ նորարարության ինդեքս 2014թ.» զեկույցը։ Զեկույցում կարևորվում են համաշխարհային նորարարության պոտենցիալն ու ընթացիկ ձեռքբերումները՝ որպես տարբեր երկրների տնտեսությունների շարժիչ ուժ և մարդկության բարեկեցության ապահովման գրավական։ Ինչպես վստահեցնում են զեկույցի կազմակերպիչները և հեղինակները, հետազոտության կանխատեսումներն ու գնահատականները հնարավորություն են տալիս առավել խորքային մոտեցումներով ընկալել ներկայիս համաշխարհային նորարարության միտումները և հեռանկարները։ Զեկույցի նպատակն է աջակցել տարբեր երկրների քաղաքական որոշումներ կայացնող գործիչներին ու գործարար շրջանակների ղեկավարներին առավել ճկուն և համատեղ քաղաքականություն որդեգրել համաշխարհային նորարարության պոտենցիալի զարգացման ուղղությամբ1։
«Գլոբալ նորարարության ինդեքս 2014թ.» զեկույցը վարկանիշավորում է աշխարհի շուրջ 143 երկրների տնտեսությունների նորարարական պոտենցիալը։ Զեկույցի մեթոդաբանությունում կիրառվել է 81 չափորոշիչ։ Երկրների նորարարության վարկանիշավորումն իրականացվում է 0-100 միավորների սանդղակի դասակարգման համաձայն, որտեղ բարձրագույն արդյունքը բնորոշում է տվյալ երկրի նորարարության բարձր պոտենցիալը, ցածրագույն միավորը՝ երկրի նորարարական պոտենցիալի ցածր ցուցանիշը։
Աղյուսակ 1. Գլոբալ նորարարության ինդեքս 2014թ., Հայաստան և այլ երկրներ
«Գլոբալ նորարարության ինդեքս 2014թ.» վարկանիշային հետազոտությունում լավագույն ցուցանիշը Շվեյցարիայինն է՝ 64,78 ամփոփ միավորով, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան և Շվեդիան։ Միացյալ Նահանգները զբաղեցնում է ցուցակի 6-րդ հորիզոնականը՝ 1 դիրքային միավորով առաջ անցնելով Սինգապուրից։ Երկրների ցուցակի լավագույն տասնյակը եզրափակում է Հոնկոնգը՝ ունենալով 56,82 ամփոփ միավոր։
ԱՊՀ անդամ երկրների շարքից առաջատարը Մոլդովան է, որ գտնվում էր 43-րդ հորիզոնականում՝ 40,74 ամփոփ միավորով։ Ի դեպ, Մոլդովան նորարարության արդյունավետության ցուցչով զեկույցի 143 պետությունների շարքում հանդիսանում է լավագույն արդյունք արձանագրած երկիրը՝ 1,07 միավորով։ ԱՊՀ երկրներից հաջորդաբար բարձր են նաև Ռուսաստանի (49-րդ դիրք), Բելառուսի (58-րդ դիրք) և Ուկրաինայի (63-րդ դիրք) ցուցանիշները։ ԱՊՀ տարածքում Հայաստանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ 65-րդ դիրք 143 երկրների ցանկում (36,06 ամփոփ միավորով)։ Նորարարության արդյունավետության ցուցչով Հայաստանն արձանագրել է բավական բարձր արդյունք՝ 0,83 միավորով 143 երկրների շարքում զբաղեցնելով 28-րդ դիրքը։ Ի դեպ, Հայաստանը նորարարության պոտենցիալի վարկանիշով, ըստ զեկույցի գնահատականների, լավագույնն է Հարավային Կովկասի երկրների շարքում։ Վրաստանը 34,53 ամփոփ միավորով զբաղեցնում է 74-րդ դիրքը։ Տարածաշրջանի երկրներից ցածրագույն արդյունքը Ադրբեջանինն է, որը 143 պետությունների ցանկում զբաղեցրել է բավական ցածր դիրք՝ 101։ Ընդ որում, նորարարության արդյունավետության ցուցչով նույնպես Հայաստանն առաջատարն է Հարավային Կովկասում2։
1 The Global Innovation Index 2014. http://www.uis.unesco.org/Library/Documents/global-innovation-index-2014-human-factor-in-innovation-en.pdf
2 The Global Innovation Index 2014. http://www.uis.unesco.org/Library/Documents/global-innovation-index-2014-human-factor-in-innovation-en.pdf
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 1, 2015
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]