
«ՍԴ-Ն ՈՐԵՎԷ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՐ` ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀՀ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ»
ՀՀ Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում կայացրեց, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին 2014-ի մայիսի 29-ին Մինսկում ստորագրված պայմանագրի` Հայաստանի Հանրապետության միանալու մասին փաստաթղթում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են մեր Սահմանադրությանը: Այժմ ԵՏՄ անդամակցման հարցը խորհրդարանում կանցնի հանձնաժողովներով, ապա կհաստատվի ԱԺ նիստում: Իսկ մինչ այդ, արեւմտամետներն ու Եվրամիության ջատագովները շարունակում են աղմուկ-աղաղակ բարձրացնել, եւ այս անգամ թիրախում ՍԴ-ն է: Այս եւ ՀՀ ԵՏՄ անդամակցման հաջորդական քայլերի մասին «Իրավունքը» զրուցեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
-Պարոն Հարությունյան, հիմա էլ որոշ ԵՄ ակտիվիստներ սկսել են շահարկել, թե Սահմանադրական դատարանը շտապեց` դրական որոշում կայացնելով` ՀՀ ԵՏՄ անդամակցման հարցում: Որքանո՞վ է այս տեսակետը ընդունելի Ձեզ համար:
- Կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը որեւիցե հիմնավորում չուներ` չընդունելու ՀՀ ԵՏՄ անդամակցման պայմանագիրը: Այնպես որ, համաձայն եմ որոշման հետ, որովհետեւ դա Սահմանադրությունն է պահանջում: Իսկ ՍԴ-ի առջեւ ցույց կատարողները շատ չէին: Ավելին` ինչպես ցույց են տալիս մեր հարցումները, հանրության հիմնականան գերակշռող մասը այդ միությանը կողմ է, եւ, կարծում եմ` ցուցարարները չեն ներկայացնում մեր ժողովորդի, մեր հանրության դեմքը:
- ՍԴ-ի որոշմանը կհաջորդեն նույն հարցի քննարկումները խորհրդարանում: Ըստ Ձեզ, այս փուլում որոշակի ներքաղաքական լարվածություն սպասվո՞ւմ է:
- Չեմ կարծում: Իհարկե, կարող են առանձին խնդիրներ լինել` պայմանագրի կետերի կամ տնտեսական հարցերի հետ կապված, որը համարում եմ բնական: Բայցեւայնպես` նկատի ունենալով, որ այս հարցում ՀԱԿ-ի առաջնորդը խոսում էր այլընտրանքի բացակայության մասին եւ, կարծես թե, դրական մոտեցում ունեն միությանը եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները, գտնում եմ, որ «Ժառանգության» տեսակետը փոքրամասնություն է:
- Ադրբեջանական վերջին սադրանքների մեջ կապ տեսնո՞ւմ եք արեւմտյան ուժերի հետ` ընդդեմ ՀՀ ԵՏՄ անդամակցման:
- Չեմ կարող միանշանակ պատասխանել, թե ինչով կարող է դա պայմանավորված լինել կոնկրետ, բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի ակտիվությունը օգոստոսին եւ հիմա ոչ ադեկվատ գործողությունները այս կամ այն չափով, եթե չասենք անմիջականորեն, կապված են այն մեծ քաղաքական, տեղեկատվական, ոչ կառուցողական գործողությունների հետ, որ այսօր վարվում է Ռուսաստանի եւ դրանով իսկ նաեւ Եվրասիական միության երկրների դեմ: Ադրբեջանը թերեւս փորձում է այդ պայքարից իրենը քաղել, եւ որպես կանոն` այն չի ստացվել եւ չի էլ ստացվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=21604:2012-04-04-19-36-17&catid=48:handipum&Itemid=114դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]