ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 2012-2013ԹԹ.
Վիճակագրական վերլուծություն
Կարեն Վերանյան«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ
ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2012թ., ընդհանուր տվյալներ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) 2013թ. Տարեգրքի տվյալներով1, 2012թ. ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ $5.6 մլրդ, որի զգալի հատվածը՝ $4.2 մլրդ, բաժին էր ընկնում ներմուծմանը, իսկ արտահանումը հաշվվել է $1.3 մլրդ։ Հայաստանից ԱՊՀ երկրներ արտահանվել են շուրջ $336.6 մլն ընդհանուր արժողության ապրանքատեսակներ, իսկ ներմուծումը համապատասխանաբար կազմել է $1.334 մլրդ։ Ըստ հիմնական ապրանքախմբերի, 2012թ. ՀՀ ներմուծման մեջ անհամեմատ զգալի է հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր ապրանքախմբի մասնաբաժինը՝ $902.4 մլն։ Այս ապրանքախմբի մեծ մասը՝ $542.7 մլն, ՀՀ ներմուծվել է ԱՊՀ-ից, իսկ մնացյալ՝ $359.7 մլն-ն՝ այլ երկրներից։ ՀՀ ներմուծման մեջ հաջորդաբար մեծ է եղել միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ ապրանքախումբը՝ $386.3 մլն, որի ճնշող մեծամասնությունը՝ $325.7 մլն, բաժին է ընկել այլ երկրներ կատեգորիային (ԱՊՀ երկրների մասնաբաժինը կազմել է ընդամենը $60.5 մլն)։ Բարձր ցուցանիշ է արձանագրվել վերգետնյա տրանսպորտի միջոցներ և դրանց մասեր ապրանքախմբի պարագայում, որի ներմուծումը հաշվվել է $340.5 մլն։
Հայ-ուկրաինական առևտրաշրջանառությունը 2012-2013թթ.
Ինչպես նշվեց, 2012թ. Հայաստանից ԱՊՀ երկրներ արտահանումը կազմել է $336 մլն, որից Ուկրաինայի մասնաբաժինը հաշվվել է $14 մլն։ Անհամեմատ զգալի է Ուկրաինայից Հայաստան ներմուծված ապրանքատեսակների չափաբաժինը՝ $215 մլն։
Ստորև պատկերված աղյուսակում ներկայացվում են ԱՊՀ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության տվյալները, որտեղ հնարավոր է համեմատականներ անցկացնել՝ առավել հստակ պատկերացնելու համար հայ-ուկրաինական առևտրի վիճակագրությունը։ Ինչպես նշված է, 2012թ. ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի հետ առևտրում Ուկրաինան հանդիսանում է ՀՀ հիմնական գործընկերներից մեկը՝ իր ցուցանիշով զիջելով միայն Ռուսաստանին։
2012թ. Հայաստանի արտահանման մեջ Ուկրաինայի տեսակարար կշիռը կազմել է 1%՝ զբաղեցնելով Հայաստանի արտահանման մեջ տեսակարար կշռի հաշվարկով 16-րդ դիրքը։ Այլ պատկեր է ձևավորվում Հայաստանի ներմուծման մեջ Ուկրաինայի տեսակարար կշռի հարցում. 2012թ. Ուկրաինայի տեսակարար կշիռը կազմել է 5,1%՝ զբաղեցնելով ՀՀ ներմուծման մեջ հիմնական գործընկերների շարքում 5-րդ դիրքը։
Հայ-ուկրաինական առևտրաշրջանառության տեմպերը պահպանվել են նաև 2013թ.։ ՀՀ Մաքսային ծառայության (ՀՀ ՄԾ) տեղեկատվության համաձայն, Ուկրաինան շարունակում է հանդիսանալ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներից մեկը։ Ինչպես պատկերված է Գրաֆիկ 1-ում, Ուկրաինան իր ցուցանիշով (արտահանման և ներմուծման արդյունքները միասին) գտնվում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերների ցուցակի 5-րդ դիրքում՝ $241 մլն ցուցանիշով։
ՀՀ ՄԾ-ն տվյալներ է ներկայացնում նաև 2013թ. Հայաստան-Ուկրաինա առևտրաշրջանառության վերաբերյալ՝ ըստ հիմնական ապրանքախմբերի, որը ներկայացնում ենք աղյուսակների տեսքով։ Հիմնական ապրանքատեսակներից Հայաստանն Ուկրաինա է արտահանել էթիլային սպիրտ, սպիրտային թուրմեր, սպիրտային ըմպելիքներ՝ $9,3 մլն ընդհանուր արժողությամբ։ Համեմատաբար բարձր է եղել նաև խեցգետինների արտահանումը՝ $1 մլն-ի։ Ըստ հիմնական ապրանքախմբերի հաշվարկի, Ուկրաինայից ներմուծվել են սիգարներ, ծխախոտ՝ $35,2 մլն ընդհանուր արժողությամբ, երկաթյա հարթ գլանվածք՝ $13,8 մլն։ Բարձր են եղել նաև շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք և արևածաղկի ձեթ ապրանքախմբերի մասնաբաժինները։
1 «Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2013թ.» տվյալները վերաբերում են 2012թ. վիճակագրությանը։
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2014
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]