• am
  • ru
  • en
Версия для печати
24.07.2014

ՓՈՐՁԱԳԵՏԸ ԲՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ

Руский

   

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը բնական է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի ձգձումը: Նրա կարծիքով` դա չի կարող խանգարել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ լինելուն:

Վերլուծաբանը հիմնավորում է, որ տնտեսական ինտեգրման գործընթացը հարուստ է տարաբանույթ հարցերի մեծ տիրույթով, իսկ նման միություններին բնորոշ են հակասությունները: «Ռազմավարական որոշում է ընդունվել, որի հետաձգումը բնականաբար անհանգստություններ է առաջացնում, սակայն իմ դիտարկումներով` որևիցե դրամատիկ ձգձգում չկա և բոլոր դեպքերում մինչև նոյեմբեր պայմանագիրը կստորագրվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ լինելուն, ապա վերլուծաբանը նկատեց, որ Եվրասիական միությունը նախագահների կողմից հաստատվելու է 2015 թվականին` ենթադրաբար ձմռանը: Ավելին, ի տարբերություն` Բելառուսի և Ղազախսատնի, որոնք համեմատաբոր նոր կազմավորված պետություններ են, Հայաստանն իր աշխարհաքաղաքական և քաղաքակրթական պատմությամբ կարող է ամրապնդել նոր ձևավորվող Եվրասիական միությունը: Հարությունն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության համատեսքտում:

«Շատ է քննարկվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Իսկապես, բազմաթիվ տեխնիկական հարցերից բացի կա նաև աշխարահաքաղաքական կողմոնորոշման խնդիր Ղազախստանի կողմից, որը հանդիսանում է Ադրբեջանի և Թուրքիայի մերձավոր գործընկերը և ձգտում է պաշտպանել իր շահերը: Բայց կան «կարմիր գծեր», որոնք Հայաստանը չի կարող անցնել, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդիրը: Ոչ մի մաքսակետ չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, մենք նույն տնտեսական տարածքում ենք, նույն էթնոսն ու վերջապես նույն երկիրը»,- փաստեց Հարությունյանը:

http://armenpress.am/arm/news/770237/?utm_source=dlvr.itutm_medium=twitter


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր