• am
  • ru
  • en
Версия для печати
29.05.2014

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԱՊՀ ՍՊԱՌԵԼ Է ԻՐԵՆ, ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎԵՐ` Ի ԴԵՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ

Руский

   

ԱՊՀ-ն ներկա տեսքով սպառել է իրեն, հարկավոր է փնտրել համագործակցության նոր ձևաչափեր` ի դեմ Մաքսային և Եվրասիական միության, երեքշաբթի ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին նվիրված Երևան–Մոսկվա–Աստանա–Կիև–Քիշնև տեսակամրջի ընթացքում։

«Կարծում եմ, որ ԱՊՀ ձևաչափն այն տեսքով, որով հիմա կա, արդեն սպառել է իրեն։ Հարկավոր է փնտրել նոր ձևեր, և դրանք գոյություն ունեն` Մաքսային միությունը, Եվրասիական միությունը և ամենահին կառույցը` ՀԱՊԿ–ն։ Ժամանակն է անցնել այդ ձևաչափերին և հիշել սխալների մասին, որոնք կատարվել են ԱՊՀ–ի ձևավորման ժամանակ` որպես միասնական քաղաքական և տնտեսական օրգանիզմ», – ասել է Հարությունյանը։

Նրա խոսքերով` հարկավոր է հրաժարվել իրար հետ «միջոցառումային» աշխատելաոճից, քանի որ այսօր ԱՊՀ երկրներում քիչ բան գիտեն հարևան երկրների ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Ինչպես կարծում է փորձագետը, ԱՊՀ–ի շրջանակներում այդպես էլ չձևավորվեց միասնական տեղեկատվական հարթակ, ինչը թեթև ուժի ամենակարևոր տարրն է, առանց որի ինտեգրացիոն գործընթացներն անիմաստ են դառնում։

«Ես մեծ էնտուզիազմով եմ վերաբերվում նոր ձևաչափերին։ Դա քայլ է դեպի առաջ և էվոլյուցիա նախկին խորհրդային հանրապետությունների ինտեգրման գործում, և ես կարծում եմ, որ մենք չենք կրկնի այն սխալները, որոնք կատարել ենք ԱՊՀ–ում, և այսօր նոր իրողությունների մակարդակով կկարողանանք կառուցել ավելի կենսունակ միություններ, որոնց կարիքը բոլորս շատ ունենք», – ասել է Հարությունյանը։

Հայ գործընկերոջ հետ համակարծիք է նաև ղազախ քաղաքագետ Բոլատ Բայկադամովը, ով նշել է, որ ԱՊՀ–ն այդպես էլ չդարձավ գործունյա կառույց, ինչի կապակցությամբ նոր հարթակ (Եվրասիական տնտեսական միություն) ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ։

Աստանայում մայիսի 29–ին տեղի կունենա Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակներում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդները նախատեսում են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրել, որը ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ից։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի գործունեության գործնական կողմերը։

http://ar.newsarmenia.ru/politics/20140527/43061626.html


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր