• am
  • ru
  • en
Версия для печати
21.03.2018

ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

   

«21-րդ ԴԱՐ» N 1, 2018

Հայկ Գաբրիելյան, Թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ։

2017թ. դեկտեմբերի 24-ին մեկնարկեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աֆրիկյան շրջագայությունը, որի շրջանակներում նա այցելեց Սուդան, Չադ և Թունիս։ Աֆրիկայում Էրդողանի առաջին կանգառը Սուդանն էր, որտեղ նա հանդիպեց այդ երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրի հետ։ Այցի արդյունքներով Թուրքիան և Սուդանը կնքեցին 22 պայմանագիր, որոնք առնչվում էին առևտրին, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, տեխնոլոգիաներին, գիտությանը։ Կողմերը պայմանավորվեցին ապրանքաշրջանառության ծավալը 2018թ. $500 մլն-ից հասցնել մինչև $1 մլրդ-ի, ապա նաև $2 մլրդ-ի, ինչպես նաև ստեղծել Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ։

Պաշտոնական այցի երկրորդ օրը թուրքական պատվիրակությունն այցելեց Սուդանի հյուսիսում գտնվող Պորտ Սուդան քաղաք, որտեղից էլ մեկնեց Կարմիր ծովում գտնվող Սուակին կղզի, որը դարեր շարունակ համարվել է առևտրային կարևոր նավահանգիստ ու մշակութային կենտրոն և մինչև 19-րդ դարը պատկանել է Օսմանյան կայսրությանը։ Թուրքիայի նախագահը Սուակինում զննեց տեղի մզկիթները, որոնք պատկանում են սուննի իսլամի երկու դպրոցներին՝ հանաֆի ու շաֆի, նամազ կատարեց դրանցից մեկում, որոնց վերանորոգումն իրականացրել է Թուրքիայի համագործակցության և կոորդինացման գործակալությունը (TİKA)։ Սուակին այցելելը դարձավ Էրդողանի սուդանյան այցի առանցքային պահերից մեկը։ Թուրքիայի նախագահն ընդգծեց, որ կղզի այցելելն ունի պատմական նշանակություն. «Ես դիմել եմ Սուդանի նախագահին՝ խնդրելով Թուրքիային հանձնել կղզում գտնվող պատմական օբյեկտները վերանորոգելու աշխատանքները և ստացել եմ դրական պատասխան։ Կարծում եմ, որ եթե կղզին վերանորոգվի, դա կդառնա արժանի պատասխան նրանց, ովքեր ավերել են պատմական օբյեկտները։ Իսկ ո՞վ է ավերել։ Արևմուտքը, դա բնորոշ է նրան։ Թուրքիան 2011-ից աջակցում է Սուակինը մշակութային կարևոր կենտրոնի վերածելու Սուդանի ջանքերին»։

ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ (հոդվածն ամբողջությամբ, 209 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր