
ԴԵՄ ԵՄ, ԵՐԲ ԱՍՈՒՄ ԵՆ ՏԳԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ․ ԴՐԱՆՔ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ԵՆ․ Գագիկ Հարությունյան
«Ցանկացած վատ բան հնարավոր է մտածել, որ թուրքը կարող է անել, որովհետև նրանք քաղաղքակրթական հիմքերից զրկված ժողովուրդ են․ բայց նաև նրանք կայսերական ազգ են, հիշենք որ հասել էին ու գրավել Եվրոպայի կեսերը։ Այսօրվա թուրքական հասարակությունը մտածված ազգային պլաններ են իրագործում»,-Yerevan.Today-ի տաղավարում ասաց Ցանցային հետազոտական ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ հատկանշելով, որ ադրբեջանցիները, թուրքերը երբեք չեն առանձնացել համամարդկային և մշակութային որևէ արժեքով, նրանց միակ արժեքն աշխարհում կոտորած անելն է։ Դիտարկմանը, թե՝այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր խաղաղության գնալ նման ժողովրդի հետ, փորձագետն այսպես ասաց՝ մեջբերելով Ուինսթոն Չերչիլի հանրահայտ խոսքը. ««Եթե պատերազմի և նվաստացման միջև դուք ընտրում եք նվաստացումը, կստանաք թե′ նվաստացում, թե′ պատերազմ»։ Խաղաղություն հասկացությունը, մեր խորին համոզմամբ, մեմ էր, որը մշակել էին ուղեղային կենտրոնները և մատուցել իրենց խամաճիկ Նիկոլ Փաշինյանին, որով նա խաբում է հասարակությանը․դա ինֆորմացիոն խաբկանքի տեխնոլոգիայի ձև է, որ խաղաղություն բառը մտցրել են․ չկա՛ խաղաղություն, մարդկությունը 3-4 հազար տարվա պատմության մեջ ընդամենը 300 տարի է, որ չի ունեցել խոշոր պատերազմական վիճակ, էս պայմաններում խոսել խաղաղության մասին, առնվազն տեխնոլոգիական խաբկանք է»։
«Հիբրիդային պատերազմներում խաղաղություն բառը չի շոշափվում, հիբրիդային պատերազմն այն պատերազմն է, որի նպատակն է նվաճել ժողովրդի հոգիները և ոչնչացնել նույն ժողովրդին, նույն հասարակությանը»,-ասաց մեր զրուցակիցը։
Հարցին, թե՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում վատ կառավարման հետևա՞նք է, հատուկ ծրագի՞ր թե՝ այլ բան, որի մասին չգիտենք, Գագիկ Հարությունյանն ասաց․ «Դեմ եմ, երբ ասում են տգետ կառավարման արդյունքում սա կատարվեց, նա կատարվեց․․․ Ո՛չ, ընտրված են մարդիկ, հավաքագրել են այն մարդկանց, որոնք, արդեն իսկ, ունեն մտավոր ու հոգեկան պրոբլեմներ, այսինքն՝ նրանք ի բնե, ի ծնե չեն կարող որևիցե խելոք բան անել, այսինքն՝ անում են այն, ինչը նրանց թելադրվում է»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
- «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԾՆՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ՝ ԵՎՐՈՊԱՅԻՆ, ՈՒ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԴԵՊԻ ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ». Գագիկ Հարությունյան[09.06.2025]
- «ՄՈՍԿՎԱՆ ՄԵԾ ԲԱՆ ՉԻ ԿՈՐՑՆԻ, ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆԵՐՍԻՑ ԱՅԴ ԱՄԵՆՆ ԱՏՈՒՄ Է». Գագիկ Հարությունյան[07.05.2025]
- ԳԼՈԲԱԼ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ. Գագիկ Հարությունյան[27.03.2025]
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
