ՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՔ ՉԻ՞ ՀԱՅՏՆՎԵԼ ՆՈՐ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ, ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ
Մայիսի 12 -ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվեց «Քննարկում» հաղորդաշարը։ Հյուրերն են «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը և «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը (տեսակապով)։
Մայիսի 12-ին Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։ Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։ Հաղորդումը վարում է հրապարակախոս, «Նոյյան Տապան»-ի հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը։