• am
  • ru
  • en
Версия для печати
30.11.2017

ՎԱՀԱԳՆ ԱԳԼՅԱՆ. «ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐ»

2017թ. նոյեմբերի 17-ին «Նորավանքյան ընթերցումներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դասընթաց՝ «Կրիտիկական ենթակառուցվածքներ» թեմայով։

«Նորավանք» ԳԿՀ խորհրդական, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարման ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Վահագն Ագլյանն իր «Կրիտիկական ենթակառուցվածքներ. հայեցակարգային մոտեցումներ և տեսակներ» զեկուցման մեջ նշեց, որ ենթակառուցվածք բառը, որոշ իմաստով, գալիս է ռազմական ոլորտից՝ հետագայում մտնելով քաղաքացիական ոլորտ։ Ենթակառուցվածքը ֆիզիկական կառույցների, ինչպես նաև պահանջվող ծառայությունների մատուցման ցանց է, որը կարևոր է ազգի կոլեկտիվ կենսունակության ապահովման համար։