• am
  • ru
  • en
Версия для печати
27.10.2017

ՀԱՅՐ ՍԵՐՈՎԲԵ ՎԱՐԴԱՊԵՏ ՉԱՄՈՒՐԼՅԱՆ. «ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՄԱՆ ԵՎ Ս.ՂԱԶԱՐ ՄՈՒՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» (տեսանյութ)

2017թ. հոկտեմբերի 26-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ սեմինար՝ «Մխիթարյան միաբանության հիմնման և ս.Ղազար մուտքի պատմությունը» թեմայով։

Զեկուցումով հանդես եկավ Մխիթարյան միաբանության վանահայր, «Բազմավեպ» հանդեսի խմբագիր հայր Սերովբե վարդապետ Չամուրլյանը, ով ներկայացրեց ս. Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման պատմությունը, նրա պատմական ուղին և ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձավ միաբանության արդի դրությանն ու խնդիրներին։