29.06.2017
ՎԱՀՐԱՄ ՀՈՎՅԱՆ. «ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ»
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ – գիտական քարտուղար Վահրամ Հովյանն իր «Սփյուռքում հայ-հունական համագործակցության հարցի շուրջ» թեմայով զեկույցում նախ ներկայացրեց այդ ասպարեզում մինչ այժմ առկա փորձը՝ բաժանելով այն երեք մասի՝ անհամաչափ (ասիմետրիկ), համաչափ (սիմետրիկ) և համադրական համագործակցություն։ Այնուհետև ներկայացրեց ոլորտում առկա խոչընդոտները։ Վերջում բանախոսը հանդես եկավ մի քանի գործնական առաջարկություններով սփյուռքում հայ-հունական համագործակցության հետագա ընդլայնման և խորացման վերաբերյալ։