• am
  • ru
  • en
Версия для печати
30.05.2017

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿՐԹԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԲԱՂԱԴՐԻՉ

2017թ. մայիսի 19-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ սեմինար՝ «Մասնագիտական հայրենադարձությունը որպես կրթական անվտանգության ապահովման հիմնաբաղադրիչ» թեմայով:

Զեկուցմամբ հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ Ուսումնական կենտրոնի փորձագետ, ԵՊԼՀ Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանը, ով ներկայացրեց Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների դինամիկան՝ սկսած 2000 թվականից, այնուհետև անդրադարձավ տարբեր ոլորտների մասնագետների հայրենադարձության կարևորությանն ու դերակատարությանն ազգային անվտանգության համատեքստում։