• am
  • ru
  • en
Версия для печати
10.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ. ԴՐԱՆՑ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

2017թ. փետրվարի 24-ին «Նորավանք» ԳԿՀ Ուսումնական ծրագրերի շրջանակներում «Ինտեգրացիաև զարգացում» ՀԿ հետ համատեղ անցկացվեց Նորավանքյան ընթերցումների առաջին փուլը՝ «Եվրասիականության ակունքները և եվրասիական ինտեգրման հայեցակարգային հիմքերը» խորագրով։

ՀՊՏՀ պրոֆեսոր Աշոտ Թավադյանը «Եվրասիական ինտեգրման հիմնական ձևաչափերը. դրանց նշանակությունը, բովանդակությունը և գործառույթները» թեմայով զեկուցման մեջ անդրադարձավ հետխորհրդային տարածքում քաղաքական ու տնտեսական կազմավորումներին՝ ԱՊՀ-ից ՀԱՊԿ ու ԵԱՏՄ:

Բանախոսը նշեց, որ ԱՊՀ-ում երկխոսությունն ու փոխգործակցությունը պետությունների մի մասին հնարավորություն տվեցին անցնել ավելի սերտ համագործակցության՝ ինտեգրացիոն գործընթացների: Այդպես ստեղծվեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, որ ապահովում է խորհրդարանների հումանիտար կապերն ու մոդելային օրենքների ընդունումը: ՀԱՊԿ-ի պաշտոնական նպատակներն են «խաղաղության ամրապնդումը, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովումը, անդամ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը», նպատակներ, որոնց հասնելիս պետությունները գերակայություն են տալիս քաղաքական միջոցներին: