• am
  • ru
  • en
Версия для печати
07.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

2017թ. փետրվարի 24-ին «Նորավանք» ԳԿՀ Ուսումնական ծրագրերի շրջանակներում «Ինտեգրացիաև զարգացում» ՀԿ հետ համատեղ անցկացվեց Նորավանքյան ընթերցումների առաջին փուլը՝ «Եվրասիականության ակունքները և եվրասիական ինտեգրման հայեցակարգային հիմքերը» խորագրով։

ԵՊՀ դոցենտ, պ.գ.թ. Գրիգոր Բալասանյանը «Եվրասիականության և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների նախադրյալներն ու քաղաքակրթական հիմքերը» թեմայով զեկուցման մեջ անդրադարձավ «քաղաքակրթություն» տերմինին՝ բաժանելով համաշխարհայինի և լոկալի: Համաշխարհային քաղաքակրթությունը մարդկության զարգացման փուլերն են, լոկալը՝ մարդկանց կայուն հանրությունը՝ միավորված հոգևոր և տարածքային սահմաններում կամ մշակույթների կայուն կոալիցիան:

Բանախոսի կարծիքով եվրասիական ինտեգրման համատեքստում հետխորհրդային երկրների սոցիոմշակութային-քաղաքակրթական ընդհանրության վերականգնումը տնտեսականից կարևոր գործոն է: