• am
  • ru
  • en
Версия для печати
24.06.2016

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ. «ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՎՐԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ»

2016թ. մայիսի 30-31-ին և հունիսի 1-ին «Նորավանք» ԳԿՀ-ում մեկնարկեց «Ուսումնական և կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպում» ծրագրի երկրորդ փուլով նախատեսված «Ազգային անվտանգության հարցեր» խորագիրը կրող եռօրյա դասընթացը։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արմեն Մանվելյանն իր «Նավթի գների ազդեցությունը անվտանգային դինամիկայի վրա Հարավային Կովկասում և Մեծ Մերձավոր Արևելքում» զեկուցման մեջ ներկայացրեց ռենտային պետություններ հասկացությունը և անվտանգության համակարգը այդ պետություններում, նավթի գնի փոփոխությունը և դրա ազդեցությունը անվտանգային դինամիկայի վրա։