• am
  • ru
  • en
Версия для печати
17.06.2016

ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ՄԵԴԻԱՏԵՔՍՏԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ»

2016թ. մայիսի 30-31-ին և հունիսի 1-ին «Նորավանք» ԳԿՀ-ում մեկնարկեց «Ուսումնական և կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպում» ծրագրի երկրորդ փուլով նախատեսված «Ազգային անվտանգության հարցեր» խորագիրը կրող եռօրյա դասընթացը։

ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանն իր «Մեդիատեքստերի բովանդակային վերլուծություն» զեկուցման մեջ ներկայացրեց փաստաթղթերի միջոցով տեղեկատվություն պահպանելու կամ փոխանցելու մեթոդները, անդրադարձավ մեդիատեքստ հասկացությանը և կոնտենտ վերլուծության կիրառմանը։