• am
  • ru
  • en
Версия для печати
10.06.2016

ՌՈՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

2016թ. մայիսի 30-31-ին և հունիսի 1-ին «Նորավանք» ԳԿՀ-ում մեկնարկեց «Ուսումնական և կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպում» ծրագրի երկրորդ փուլով նախատեսված «Ազգային անվտանգության հարցեր» խորագիրը կրող եռօրյա դասընթացը։

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Ռոման Կարապետյանն իր «Անվտանգության հիմնախնդիրները Իրանի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում» զեկուցման մեջ անդրադարձավ Իրանի արտաքին քաղաքականության տարածաշրջանային ուղղությամբ ֆենոմենին և դրանից բխող հայկական քաղաքականության դրսևորումներին։