05.04.2016
«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՎԱԳ ՓՈՐՁԱԳԵՏ ՎԱՀՐԱՄ ՀՈՎՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ (24 ՄԱՐՏԻ, 2016Թ., «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ)
«Հայկական և վրացական համայնքներն արտերկրում. համեմատական վերլուծություն և համագործակցության հեռանկարներ» թեմայով զեկուցման մեջ փորձագետն անդրադարձավ արտասահմանում հայկական և վրացական համայնքների առանձնահատկություններին, ներկայացրեց դրանց սկզբունքային տարբերություններն ու երկու երկրների կառավարությունների մոտեցումները, հատկապես սփյուռքի նախարարությունների համագործակցության վերաբերյալ քաղաքականությունը։ Վ.Հովյանը նշեց նաև նրանց համագործակցության հնարավոր ոլորտները Եվրոպայի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում։