• am
  • ru
  • en
Версия для печати
31.03.2016

ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԱՍԻՍՏԵՆՏ ՌՈՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ (24 մարտի, 2016թ.)

«Տարածաշրջանային հակամարտությունները և փոխադարձ չեզոքության պահպանման հարցերը հայ-վրացական երկխոսության օրակարգում» զեկույցում բանախոս Ռոման Կարապետյանն անդրադարձավ երկու երկրների դիրքորոշմանը տարածաշրջանային հակամարտությունների հարցում, դիրքորոշումներում առկա տարբերություններին և հակասական այն գործողություններին, որոնք դրսևորվում են միջազգային ասպարեզում։ Նա նշեց նաև այն մասին, որ անհրաժեշտ է փոխադարձ չեզոքություն պահպանել տարածաշրջանում առկա հակամարտությունների հանդեպ և որպես առաջնային հարց՝ քննարկել երկու կողմի մասնակցությունն առկա հակամարտությունների կարգավորման հարցերին։