• am
  • ru
  • en
Версия для печати
31.03.2016

«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՓՈՐՁԱԳԵՏ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ (24.03.2016)

«Վրաստանի արտաքին քաղաքականությունը և նրա ներքաղաքական չափումը» զեկուցման մեջ փորձագետ Ջոնի Մելիքյանը ներկայացրեց Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական վեկտորը՝ եվրատլանտյան ինտեգրացիան՝ վերլուծելով Վրաստանի գլխավոր հայեցակարգային փաստաթղթերն ու կառավարող կուսակցությունների քաղաքական ծրագրերը։

Բանախոսը զուգահեռներ անցկացրեց արտաքին քաղաքական գաղափարախոսության և ներքաղաքական գործընթացների միջև, ինչպես նաև ներկայացրեց դրանց հարաբերակցությունը։ Վերլուծաբանն անդրադարձավ պաշտոնական Թբիլիսիի քաղաքականությանը հարևան երկրների հանդեպ և երկրի ներսում դրա նկատմամբ առկա արձագանքին ներքաղաքական գործընթացների ակտորների կողմից։