• am
  • ru
  • en
Версия для печати
30.03.2016

ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ, ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ (24 մարտի, 2016թ.)

«Հայաստան-Վրաստան էներգետիկ համագործակցության հարցի շուրջ. աշխարհաքաղաքական զարգացումները և Հարավային Կովկասը» զեկուցման մեջ բանախոսն անդրադարձավ էներգետիկ անվտանգության տարածաշրջանային համակարգերի գործառնության հարցերին, Կովկաս-կասպյան տարածաշրջանում էներգետիկ աշխարհաքաղաքականության մեջ մեծ տերությունների դերին, ինչպես նաև էներգետիկ տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին՝ ընդհանրապես և Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցությանը՝ մասնավորապես։ Ա.Մանվելյանն անդրադարձավ նաև այն նոր իրողություններին, որոնք նկատվում են էներգետիկայի և անվտանգության ոլորտներում՝ Հարավային Կովկասում Իրանի ակտիվացման համատեքստում։