30.03.2016
ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ, ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ (24 մարտի, 2016թ.)
Բացման խոսքով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ ներկայացնելով հայ-վրացական հարաբերությունների և երկու ժողովուրդների միջև բարոյամշակութային հիմքերի խորացման կարևորության մասին իր տեսլականը։
Բանախոս Արման Նավասարդյանը «Վրաստանի և հարևանների միջև տնտեսական փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով զեկույցում ներկայացրեց Վրաստանի և հարևան երկրների (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Ռուսաստան) միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաև անդրադարձավ վրաց-իրանական փոխհարաբերություններին՝ Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ պատժամիջոցների չեղարկման համատեքստում։