Արթուր Աթանեսյան - Բանակի և զինծառայողների իմիջը սոցիալական գովազդներում
2015թ. հուլիսի 17-ին «Նորավանք» ԳԿՀ Ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցան «Տեղեկատվական անվտանգություն. գովազդից մինչև գաղափարախոսության հարցեր» խորագրով ամառային դպրոցի եզրափակիչ դասախոսությունները։ ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ. Արթուր Աթանեսյանն իր «Բանակի և զինծառայողների իմիջը սոցիալական գովազդներում» դասախոսությունում ներկայացրեց գովազդի նշանակությունը զինված ուժերի համար՝ համեմատության մեջ դիտարկելով տարբեր երկրների՝ Հայաստանի Բելառուսի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի և Ադրբեջանի բանակների գովազդային հոլովակները։