Թաթուլ Մանասերյան - ԵԱՏՄ կազմավորումից հետո ձևավորված տնտեսական միջավայրն ու փուլերը
Նորավանք» գիտակրթական հիմնադրամը և Եվրասիական փորձագիտական ակումբը մայիսի 22-ին անցկացրին Կլոր սեղան երիտասարդ միջազգայնագետների, տնտեսագետների և քաղաքագետների համար «Հայաստանը, Եվրասիական ինտեգրումը և գլոբալ մարտահրավերները» թեմայով։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը անդրադարձավ ԵԱՏՄ կազմավորումից հետո ձևավորված տնտեսական միջավայրին և այն փուլերին, որոնցով պետք է անցնի միությունը։ Նա մասնավորապես նշեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը ժամանակի պահանջ է և ուղի, որը թույլ է տալիս ադեկվատ արձագանքել համաշխարհային տնտեսության ժամանակակից մարտահրավերներին։