• am
  • ru
  • en
Версия для печати
22.05.2015

Աշոտ Թավադյան - Ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության շուրջ

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամը և Եվրասիական փորձագիտական ակումբը մայիսի 22-ին անցկացրին Կլոր սեղան երիտասարդ միջազգայնագետների, տնտեսագետների և քաղաքագետների համար «Հայաստանը, Եվրասիական ինտեգրումը և գլոբալ մարտահրավերները» թեմայով։ Զեկույցով հանդես եկավ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, ով անդրադարձավ տնտեսական անվտանգության և այն չափանիշներին, որոնց ապահովումն անհրաժեշտ է ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության համար։