07.04.2015
1in.am - «Անտինոմիա» - Գագիկ Հարությունյան, Արա Պապյան - Հայ-չինական համագործակցությունը
Վերջին օրերին նշանակալի իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանի համար: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցի ընթացքում ստորագրվեցին հայ-չինական համագործակցությունը նոր մակարդակի վրա դնող համատեղ հռչակագիր և շուրջ մեկ տասնյակ համաձայնագրեր։ Իսկ Լոզանում «Վեցյակի» և Իրանի միջև հաջողությամբ ավարտվեցին միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Բնականաբար, սա ևս Հայաստանի համար կարող է բացել հնարավորությունների նոր հեռանկարներ: Անտինոմիայի տաղավարում ուրվագծվող նոր հեռանկարներն են քննարկում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը և «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: