• am
  • ru
  • en
Версия для печати
23.03.2015

Հ1 - Գագիկ Հարությունյան, Արամ Սաֆարյան, Թաթուլ Մանասերյան - Եվրասիական տնտեսական միության շուրջ

Եվրասիական փորձագիտական ակումբն առաջարկում է նոր համագործակցություն Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Առայժմ ընթացող զարգացումները միայն տնտեսական ոլորտում են, մինչդեռ անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը նաև գիտական ու, ընդհանրապես, ինտելեկտուալ բնագավառում։ Տնտեսականը՝ տնտեսական, սակայն առանց հումանիտար ու մարդկային կապերի ամրապնդման համագործակցությունը դժվար է պատկերացնել, համոզված են քաղաքագետներն ու տնտեսագետները։ Արդյունքում կշահի և՛ Միությունը, և՛ Հայաստանը։